Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել
МЕЖДУНАРОДНОЕ Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ-ի տարածաշրջանային ղեկավարությունը։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվա–Աստրախան ճանապարհին՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։
«Մոսկվա-Աստրախան ուղերթի ավտոբուսը, Մոսկվայի կողմից շարժվելով դեպի Աստրախան, բախվել է երկաթուղային կամրջի հենասյանը», - ասել են ոստիկանությունից:
Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 49 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Քննչական կոմիտեն լուծում է քրեական գործ հարուցելու հարցը։
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է` չի բացառվում, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց։
«Իզվեստիան» առաջին կադրերն է հրապարակել դեպքի վայրից։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



