Ереван, 31.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը 2016-ին կընդլայնի կապն աշխարհի հետ. նախատեսվում են թռիչքներ դեպի Հռոմ և Դոհա

ОБЩЕСТВО

Հայաստանը բաց երկնքի քաղաքականության շրջանակում ընդլայնում է կապն աշխարհի հետ` նոր ուղղություններով չվերթներ ներգրավելով: 2016-ի փետրվարից նախատեսվում է  Քաթարական ավիաընկերության կողմից գործարկել Դոհա-Երևան չվերթը: Բացի այդ քննարկվում է նաև Երևան-Հռոմ չվերթ իրականացնելու տարբերակը: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Նրա խոսքով` Հայաստանի ավիաշուկան գրավիչ է տարբեր ընկերությունների համար, հակառակ դեպքում նոր ավիաընկերություններ չէին հայտնվի այստեղ: «Ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է երեք միջազգային ավիացիոն ցուցահանդեսի, որոնք ուղղված են եղել բաց երկնքի քաղաքականության խթանմանը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ բանակցությունների արդյունքում 2015 թվականին ունեցանքՀունական «Էգեյան ավիաուղիներ&ra quo; ընկերության մուտքը Հայաստան: Հունվարի 1-ից շուկա է վերադառնում Լեհական LOT ավիաընկերությունը, իսկ «Չեխական ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 16-ից արդեն մեկնարկել է իր թռիչքները»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով ազգային փոխադրող ավիաընկերության բացակայության հաճախ կրկնվող հարցին և բաց երկնքի քաղաքականության քննադատությանը` Արման Խաչատրյանը նկատեց, թե մեր նախորդ փորձից կարելի է եզրակացնել, որ ազգային փոխադրողը չի կարողանում լուծել Հայաստանի առջև դրված խնդիրները: «Ազգային փոխադրող ունենալու ընթացքում գները չեն եղել այնքան հասանելի, որքան հիմա են, իսկ զբոսաշրջիկի համար շատ կարևոր է ունենալ հասանելի գներ ցանկացած ուղղությամբ: Բացի այդ, բոլոր ազգային ավիափոխադրողների ժամանակ սպասարկվել է սահմանափակ աշխարհագրություն: Այս ամ ենն ամբողջապես փոխվում է բաց երկնքի քաղաքականության անցնելու արդյունքում, մենք ունենք առավել լայն աշխարհագրություն և շատ ավելի հասանելի գներ»,-շեշտեց զրուցակիցը` հավելելով, որ պաշտոնական տվյալներով` տոմսերի գների անկումը եղել է 10 տոկոսի չափով, որոշակի ուղղություններով` մինչև 50 և ավելի տոկոս, օրինակ, Երևան-Մոսկվա ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ոլորտում կայունության խնդրին, ապա, ըստ Արման Խաչատրյանի, արագ փոփոխվող աշխարհի պայմաններում օտարերկրյա խոշոր ընկերությունները տեսականորեն մրցակցային ավելի բարձր դիրքում են, քան ազգային փոխադրողը, հետևաբար, կարող են առավել կայուն ու շարունակական ծառայություն մատուցել: «Այս աշխարհում ոչինչ որոշակի չէ, եթե մենք չենք կարող վստահել օտարերկյա խոշոր փոխադրողի, ապա ավելի քիչ վստահ կարող ենք լինել տեղական ավիափոխադրողների կարողությունների վրա, քանի որ աշխարհն անընդհատ փոփոխվում է ու այդ փոփոխության մեջ ընդգծված դերակա տարում ունի մրցակցությունը: Ակնհայտ է, որ եթե տեղական ավիափոխադրողը հզոր չէ, չունի շատ լավ մշակված բիզնես-մոդել, որի հիման վրա իր գործունեությունը ծավալելու է, շատ վատ վիճակում պետք է հայտնվի մրցակցության արդյունքում»,-հավելեց զրուցակիցը:

2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը:

Քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավմանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ պետք է ձևավորի առանձին ոլորտների զարգացման, գործարարության ընդհանուր միջավայրի բարելավման և, այդպիսով, ողջ տնտեսության առաջընթացի համար` համադրված ազգային անվտանգության խնդիրների հետ: 

Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церкви