Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Դոմ Մոսկվի» կենտրոնը Իջևանում բացեց «Ռուսական կենտրոն»՝ Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ

ОБЩЕСТВО
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց հինգերրորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։  Կրթական կենտրոնը բացվել է Իջևանի քաղաքապետարանի օժանդակցությամբ և Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ։
 
Կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Իջևանի համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 
 
Կրթական կենտրոնի բացմանը ներկա էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։
Нет описания.
 
«Ռուսերենը իմացությունը կարևոր է, այն միջազգային շփման լեզու է։  Ուրախ եմ, որ սա արդեն հինգերորդ կենտրոնն է, որ բացվում է Հայաստանում։  Շնորհակալություն կազմակերպիչներին, որոնք զբացվում են նման կարևոր գործով»,- ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։
 
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կարևորեց, որ կենտրոնը մեծ ազդեցություն կունենա ամբողջ մարզում։«Հույս ունենք, որ կենտրոնը նոր էջ կբացի հայ-ռուսական մշակութային կապերի բնագավառում, մեր մարզի դպրոցականների և երիտասարդների ակտիվ մասնակցկությամբ։ Նոր սերունդը կծանոթանա ռուս դասականների և արվեստի հետ»,- նշեց Հայկ Ղալումյանը։
 
Կրթական կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
 
«Իջևանում ռուսական կենտրոնի կառուցմանն աջակցելը ներդրում է ապագայի համար, կրթական այս կենտրոնի սաները լինելու են երեխաները: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նման նախագծերին՝ ձգտելով զարգանալու և կրթվելու հավասար հնարավորություններ ստեղծել Հայաստանի տարբեր անկյուններում ապրող փոքրիկների համար։ Համոզված եմ, որ Իջևանի բնակիչները մեծ հետաքրքրությամբ մասնակից կդառնան ռուսական կենտրոնի աշխատանքին», - ասաց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
 
Կենտրոնում ներկայացված է կրթական նյութերի մեծ բազմազանություն, որի միջոցով հնարավոր է ամբողջական ինֆորմացիա ստանալ Ռուսաստանի մշակույթի և պատմության մասին։  
 
«Մենք կարևորում ենք Հայաստանի մարզերում ռուսաց լեզվի և մշակույթի զարգացումը և վստահ ենք, որ կենտրոնը կնպաստի արդյունավետ զարգացման: Ռուսական կենտրոնը ոչ միայն ռուսերենի գիտելիքների բարելավման հարթակ է, այլև ամրապնդում է երկու ժողովուրդների գործըկերությունը՝ կրթության, մշակույթի, գիտության բնագավառում», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
Իջևանում արդեն մեկնարկել էին  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ երեխաների համար ռուսերենի անվճար դասընթացները, որի մասնակիցները  ստացան սերտիֆիկատներ և ամենորյա նվերներ։ Այսուհետև դասընթացները կշարունակվեն նորաբաց կենտրոնում։
 
«Հույս ունեմ, որ ռուսական կենտրոնը ոչ միայն կդառնա ռուսերենի հանրայնացման հարթակ, այլև Իջևանի բնակիչների համար սիրելի վայր, որտեղ կանցկացվեն կրթական-մշակութային միջոցառումներ», - ասաց Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
 
Ռուսական կենտրոնների աշխարհագրությունը ընդլայնվում է, նման կրթական հարթականեր են  ստեղծվելու  Հայաստանի բոլոր մարզերում։
Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026