Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


«Փաշինյանի հայտարարությունները վտանգում են Արցախի ապագան». Աննա Գրիգորյան

ПОЛИТИКА

Past.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:

-Տիկին Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանն իր դեկտեմբերի 24-ի ասուլիսի ժամանակ և սոցցանցերում կատարած գրառումներով կրկին անդրադարձավ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային դետալներին, ինչը բավական բուռն քննարկումների առիթ դարձավ: Ի՞նչ նպատակ էին հետապնդում այս հայտարարությունները և ինչպե՞ս կարող են ազդել հետագա բանակցությունների վրա:

-Այս հայտարարությունները խնդրահարույց ու վտանգավոր են: Խնդիրը ոչ միայն այն է, որ դրանք խեղված, խիստ ադրբեջանական տեսանկյունից են ներկայացնում բանակցային գործընթացն ու դրա բովանդակությունը, այլև առաջին հերթին վտանգում են Արցախի ապագան: Այս հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը մեծագույն հարված է հասցնում հետագա հնարավոր բանակցային գործընթացին: Ցանկացած նման հայտարարություն օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ, և մենք ստիպված ենք լինելու նախ հաղթահարել այս ամենի հետևանքները, հետո միայն մտածել առաջ շարժվելու մասին:

Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն իսկապես բանակցային գործընթացի պատմությանն ու բովանդակությանը Ալիևի պատմելով է ծանոթացել: Նույն «մադրիդյան սկզբունքների» այն մեկնաբանությունը, որն ասուլիսի ժամանակ և իր գրառումներում ներկայացնում էր Փաշինյանը, ոչ թե փաստաթղթում գրվածն է, այլ գրվածի ադրբեջանական այնպիսի մեկնաբանությունը, որն ադրբեջանական բանակցողները միջնորդների ներկայությամբ անգամ չէին բարձրաձայնի: Բացեք 2009 թ. Լ՛Աքվիլայի և Մուսկոկայի հայտարարությունները և համեմատեք:

Իսկ նպատակը շատ պարզ է՝ Փաշինյանը փորձում է իրականացնել իր վաղեմի երազանքը, որը նրան չհաջողվեց լիարժեք կյանքի կոչել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ազատվել Արցախից և Արցախյան հիմնախնդրից: Ինչպես իր ասուլիսի ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա փորձում է Արցախյան խնդիրը «ռուսների գրպանը գցել»: Այլ կերպ այս քաղաքականությունն ընդհանրապես և հայտարարությունները մասնավորապես դժվար է մեկնաբանել:

-Ինչո՞վ էր պայմանավորված, ըստ Ձեզ, Արցախի նման արձագանքը՝ նախագահի հայտարարություն, ԱԺ հայտարարություն:

- Արայիկ Հարությունյանի հայտարարությունը մեկնաբանելը տեղին չէ, քանի որ ինչ հայտարարություններ էլ այսօր նա անի, ոչ ոք չի մոռացել և չի մոռանալու, թե ինչպես էր աջակցում Փաշինյանին Արցախի սուբյեկտայնության զրոյացման և Արցախը մեծագույն արկածախնդրության մեջ ներքաշելու հարցում՝ քայքայելով տարիների ընթացքում դժվարությամբ կուտակված դիվանագիտական ու քաղաքական կապիտալը: Խոսքն այստեղ թե՛ աշխարհի հետ Արցախի հարաբերությունների, թե՛ բանակցային գործընթացում Արցախի գործոնի նշանակության մասին է: Համոզված եմ, որ նա ևս օրենքի ողջ խստությամբ կրելու է պատիժն իր գործողությունների և հանցավոր անգործության համար:

Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ հայտարարությանը, ապա այն շատ կարևոր եմ համարում՝ ցույց տվող, որ Արցախը չի կարող համակերպվել իր ապագան հարցականի տակ դնող, վտանգող այս քաղաքականության հետ: Եվ ամենակարևորը հայտարարության մեջ հղումն էր 1991 թվականի սեպտեմբերի 2-ի անկախության հռչակագրին: Սա կարևոր է Արցախի կարգավիճակի, Արցախի միջազգային ընկալման, այդ թվում՝ օկուպացված տարածքների վերադարձի պահանջի տեսանկյունից:

Հիշենք, որ Փաշինյանը գերազանցեց նույնիսկ Ադրբեջանի ամենաառավելապաշտական ակնկալիքները՝ ԼՂՀ-ի փոխարեն խոսելով ԼՂԻՄ-ի մասին և անգամ այդ դեպքում հարցականի տակ դնելով ԼՂԻՄ միավորի ամբողջականության վերականգնման հարցը:

Եվ ընդհանրապես, ուշադրություն դարձրեք՝ մարդը, ով երկար ժամանակ հպարտանում էր Ադրբեջանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի համար ընդունելի լուծում գտնելու իր ձգտմամբ, այսօր արդեն խոսում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար ինչ-որ «ձեռնտու մոդել» գտնելու մասին: Քայլ քայլ Արցախը և Արցախին առնչվող հարցերը փորձ է արվում դուրս թողնել օրակարգից, ազատվել Արցախից:

-Ասուլիսի ժամանակ խոսվեց նաև դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի, ենթակառուցվածքների վերականգնման մասին: Փաշինյանն ասաց, որ չկարգավորված հարցերի լուծման, մոտեցումների մոտարկման հնարավորություն է տեսել: Ի՞նչ ակնկալել այս գործընթացից, ո՞րը կարող է լինել այդ հնարավորությունը:

-Ցավոք, արդեն սեփական աչքերով տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունենում Փաշինյանի տեսած հնարավորությունները: Իսկ վերջին հայտարարությունները նոր մտավախությունների տեղիք տվեցին:

Ըստ էության, Փաշինյանն առաջին ազդակները տվեց, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացներն առնչվելու են նաև Տավուշի մարզին՝ հնարավոր տարածքային կորուստներով: Սյունիքի ներկայիս վիճակն արդեն հուշում է, թե ինչ աղետալի կարող են լինել այդ զարգացումները:

Նույնը վերաբերում է ենթակառուցվածքների խնդրին: Նա գրեթե բառացի ասաց, որ մոտ ապագայում ավտոմոբիլային ճանապարհ է տրամադրվելու Սյունիքով, որը կապելու է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին, քննարկվում է ուղեկցվող փոխադրումների տարբերակները և այլն: Հաշվի առնելով ընդամենը մի քանի օր առաջ Ալիևի հայտարարությունները Բրյուսելում, իսկ հետո նաև Հադրութում՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում նահանջել իր վերջնագրային քաղաքականությունից:  Այդ պարագայում կարելի է պատկերացնել, թե ինչ մարտահրավերներ ու խնդիրներ են մեր երկրի ու ժողովրդի համար ստեղծելու այդ լուծումները, որ տեսնում է Փաշինյանը:

Արսեն Սահակյան

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»