Տղամարդը եղբորը շփոթել է որմզդեղնի հետ և սպանել նրան
ОБЩЕСТВОՌԴ Յակուտիայում որսորդություն անելիս տղամարդը եղբորը շփոթել է որմզդեղնի հետ և սպանել՝ 150 մետր հեռավորությունից կրակելով ազգականի գլխին։ Այս մասին «Lenta.ru»-ին հայտնել են Սախայի (Յակուտիա) Հանրապետությունում Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Միջադեպը, ըստ ՌԴ ՔԿ-ի, տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, մոտակա բնակավայր Դիքիմդյա գյուղից 44 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ 47-ամյա տղամարդը վատ տեսանելիության պատճառով 51-ամյա եղբորը շփոթել է վայրի կենդանու հետ և երկարփողանի «Тигр-К» կարաբինից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ։
Եղբայրների միջեւ 150 մետրհեռավորություն է եղել, սակայն գնդակներից մեկը դիպել է տուժածի գլխին։ Տղամարդը տեղում մահացել է: Այժմ հետաքննությունն ուսումնասիրում է հանցագործության ամբողջական պատկերը։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



