Աշոցքում և հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք. ջերմաստիճանը կհասնի -32...-34 աստիճան ցրտի
ОБЩЕСТВОՀանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Այս մասին հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՊՈԱԿ-ը ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։
«Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի»,- ասված է գրառման մեջ:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



