Ереван, 27.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան

ПОЛИТИКА

Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ կապված դատական գործերի «ձեռքով» մակագրման հետ, որով խաթարված է դատավորների միջև գործերի բաշխման օբյետիվությունը և առաջին հերթին վտանգված է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Վիճարկում եմ, մասնավորապես, Դատական օրենսգրքի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման դրույթներ:

Դատական օրենսգիրքն ամրագրում է դատական գործերի բաշխումը համակարգչային ծրագրով (ավտոմատացված համակարգով)՝ որպես գործերի բաշխման այնպիսի հիմնական եղանակ, որից, ըստ օրենքի, բացառություն կարող է արվել միայն մեկ դեպքում՝ եթե առկա է անհաղթահարելի ուժ ու այդ անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել hամակարգչային ծրագրի միջոցով: Այսինքն՝ օրենքը դրանով ամրագրել է բացառության հաղթահարման բարձր շեմ:

Եվ միայն այս բացառիկ դեպքում է Դատական օրենսգիրքը թույլ տալիս դատական գործերի բաշխումն իրականացնել ոչ համակարգչային կամ ոչ ավտոմատացված եղանակով՝ առանձին դատարանների նախագահների կողմից: Սակայն այս դեպքում էլ, ինչպես օրենքն է ամրագրում, գործերը դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության:

Համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման մեխանիզմի առկայությունը պայմանավորված է այն արժեքների բարձր պաշտպանության անհրաժեշտությամբ, որի երաշխավորմանը կոչված է ավտոմատացված համակարգը: Այսինքն՝ այնպիսի համակարգ, որ բացառում է մարդկային հայեցողությունը:

Խոսքը վերաբերում է դատավորների անաչառությանն ու անկախությանը, որի հետ էլ անմիջականորեն կապված են մարդու սահմանադրական իրավունքները՝ սկսած արդար դատաքննությունից մինչև անձնական ազատություն (օրինակ՝ ձերբակալման կամ կալանավորման իրավաչափություն) և անձնական ու ընտանեկան կյանք (օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների կամ նամակագրության վերահսկողություն):

Բանն այն է, որ այս տարվա հուլիսից քրեական գործերից մեկի նախաքննության շրջանակում քրեական հետապնդման մարմնի կողմից առգրավվել են դատավորների միջև գործերի բաշխման համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները: Այդ փաստով պայմանավորված՝ Դատական օրենսգրքի «անհաղթահարելի ուժ» հասկացությունը գործնականում մեկնաբանվել է այնպես, որ գործ ունենք այդպիսի ուժի հետ: Ըստ այդմ, գործարկվել է դատավորների միջև դատական գործերի բաշխման կամ գործերի մակագրության «ձեռքով» համակարգ, որն իրականացնում են առանձին դատարանների նախագահներ։ Ընդ որում, օրենքում որևէ կերպ չեն բացահայտվում «անհաղթահարելի ուժի» չափանիշները:

Ավելին, ստեղծված իրավիճակը բացառությունից վերածվել է երկրի դատական ողջ համակարգի վրա ազդող կանոնի՝ էլ չասած, որ նշված փաստն ակնհայտորեն չի կարող բավարարել անհաղթահարելիության շեմը:

Այլ կերպ, դիմումով բարձրացված խնդիրն այն է, որ առկա են օրենսդրական անորոշ կանոններ ու այդ կանոնները գործնականում ստացել են այնպիսի մեկնաբանություն ու այդ մեկնաբանությամբ կիրառություն, որ հանգեցրել են խնդիրների մարդու սահմանադրական իրավունքների հարցում:

Նշվածն առավել խնդրահարույց է դառնում այն առումով, որ գործ ունենք անորոշ գործնական իրավիճակի հետ: Նախ, ժամկետներով սահմանափակված չէ քրեական գործի նախաքննությունը (նախաքննության շրջանակում է տեղի ունեցել առգրավումը): Նույնը վերաբերում է նաև նույն գործի դատական քննությանը, եթե այն ունենա դատական հեռանկար: Պետք է հաշվի առնել նաև նախաքննությանը կամ դատական քննությանն առնչվող դատական բողոքարկումները, այն է՝ նախնական ու հետագա դատական վերահսկողության ենթակա հարցերը: Այսինքն՝ պարզ չէ, թե երբ կվերացվի կամ կդադարեցվի առգրավվումը, իսկ գոնե մոտավոր ժամկետներ չեն նշվում:

Ընդ որում, ինքնին նշված քրեական գործի նախաքննության իրականացման վիճարկման կամ չիրականացման հարց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում բարձրացված չէ: Բարձրագույն դատական խորհրդի հետ կապված էլ դիմումն ամրագրել է, որ խորհրդի հետ հաստատված է Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցված աշխատանք:

Հարցն այլ է. բավարար օրենսդրական կանոնների բացակայության և գործնական անթույլատրելի մեկնաբանության պատճառով ստացվել է այնպես, որ մեկ քրեական գործով քրեական հետապնդում իրականացնող մարմնի որոշման կամ միջամտության արդյունքում կաթվածահար է եղել ՀՀ-ում արդարադատության (քրեական, վարչական, քաղաքացիական) ողջ համակարգի համար նախատեսված համակարգչային ծրագրով դատավորների միջև գործերի բաշխման կամ մակագրության ավտոմատացված կամ էլետրոնային համակարգը, իսկ դրա հետևանքով էլ լուրջ խնդիրներ են առաջացել մարդու սահմանադրական իրավունքների համար:

Դիմումում բարձրացված խնդիրներից է նաև այն, որ դատական գործերի բաշխման գործընթացում հայեցողականությունն ու կամայականությունը բացառելուն և յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքը երաշխավորելուն ուղղված ավտոմատացված համակարգի չգործարկման պայմաններում դատական գործերը բաշխվում են դատարանի նախագահների կողմից՝ առանց ամրագրված կամ գործող միասնական չափանիշների ու մոտեցումների, իսկ Դատական օրենսգիրքն էլ չի նախատեսում կարգավորումներ նաև նման դեպքերի համար: Ստեղծված իրավիճակն նույնպես խնդրահարույց է մարդու սահմանադրական իրավունքների տեսանկյունից:

Սահմանադրական դատարանին ուղղված այս դիմումը պատրաստելու ընթացքում հարցումներով դիմել եմ Բարձրագույն դատական խորհրդին, ինչպես նաև առանձին դատարանների նախագահների: Նրանց պարզաբանումներն ավելի են ամրապնդել մեր համոզմունքն առ այն, որ նշված մարմինները կամ հաստատություններն իրենք չունեն պատկերացում, թե երբ է գործարկվելու համակարգչային ծրագիրը, ինչպես նաև այն, որ դատարանների նախագահների համար գոյություն չունի անգամ չափանիշների միասնական համակարգ, որ կարող էր առնվազն նվազագույն մակարդակով զեզոքացնել «ձեռքով» մակագրության համակարգի ռիսկերը:

Դիմումի հիմքում են դրվել նաև մեզ ներկայացված մտահոգություններ ու բողոքներ ինչպես ազատությունից զրկված անձանցից ու փաստաբաններից, այնպես էլ ինչպես մեզ ուղղված տարբեր դատավորների կոնֆիդենցիալ, այնպես էլ մի շարք դատավորների հրապարակային մտահոգություններ: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարցումներ է ստացել նաև միջազգային մի շարք կառույցներից (Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն):

Դիմումի հիմքում դրվել են նաև հրապարակային նյութերի դիտարկման արդյունքները:
Այս ամենին պետք է ավելացնել նաև, որ օրենսդրական կարգավորումներն այն աստիճան անկատար են, որ համակարգչային ծրագրի չգործելու պատճառով դատարանի նախագահին վերապահված գործերի բաշխման կանոններն անգամ չեն պահպանվում, ինչն անմիջական խնդիրներ է պարունակում մարդու իրավունքների համար:

Օրինակ՝ ուսումնասիրությունները վկայում են, որ չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը: Ավելին, ուսումնասիրությունները վկայում են, որ գործող համակարգը հանգեցրել է առավել վտանգավոր հետևանքների՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուսումնասիրությունների ընթացքում ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ տևական ժամանակ է, ինչ որոշ դատավորներ այլևս չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր (օրինակ՝ գործեր, որոնք բարդ են, ունեն զգայունություն, ներկայացնում են հանրային հետաքրքրություն)՝ այդպիսիք այդ դատավորներին մտադրված չմակագրելու արդյունքում: Սա էլ վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների
կամ նրանց «դատական մեկուսացման», այլ հենց մարդու իրավունքների համար համակարգային վտանգների տեսանկյունից և այլն:

Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումում կոնկրետ օրինակներով և միջազգային-իրավական կարգավորումների վրա հիմնած վերլուծությամբ հստակ ցույց է տրված մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ պարունակող իրավիճակներն ու մեկնաբանությունները՝ օրենսդրական ապահովագրող կարգավորումների բացակայության պայմաններում, քրեական հետապնդման մարմնի միջամտության վտանգավոր հետևանքները ՀՀ ողջ դատական համակարգի նկատմամբ ու այն էլ անորոշ ժամկետով, ինչպես նաև ցույց են տրված մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարման գործնական իրավիճակներ:

Ըստ այդմ, Բարձր դատարանին ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումով, վիճարկվում են Դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-16-Ն-6 որոշման 4-րդ կետի և Հավելված 1-ի 19-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»,- գրել է Թաթոյանը:

 
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»