Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի տնտեսության համար նախատեսված 6,5 տոկոս տնտեսական աճը բացառվում է, իսկ այս տարվա սկզբին տնտեսական երկնիշ աճի մասին հայտարարողը պարզապես կարեկցանքի արժանի մարդ է, որը չի կարողանում հասկանալ՝ որտեղից է արևը դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում:

«Փաստի» հետ զրույցում, ամփոփելով տնտեսական տարին ու խոսելով տարեվերջին առկա միտումների մասին, այս մասին նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Բոլոր պարագաներում տնտեսությունը սարսափելի վիճակում է: Միայն այն հանգամանքը, որ մենք չենք կարողանում պետական կապիտալ ծախսերը կատարել, արդեն իսկ հստակ բնութագիր է: Մենք ապրում ենք միայն ընթացիկ ծախսերով, որոնք ոչ այլ ինչ են, քան զուտ «կոկորդի ծախս»:Այսինքն, նման է մի իրավիճակի, երբ սնվում ես, որպեսզի չմահանաս: Զուգահեռ՝ մեր իրականության մեջ գնաճը խեղդում է: Բոլոր դեպքերում գնաճը զսպելու մեխանիզմների հիմքում տնտեսության արդյունավետ գործունեությունն է: Եթե նման գործընթաց չկա, բնականաբար, գնաճը չի կարող կառավարելի ու հասկանալի լինել մեր հասարակության համար: Այս առումով ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Կենտրոնական բանկը: Ճիշտ է, այս պահի դրությամբ հաջողվում է գոնե հարաբերական կայունություն ապահովել ու գնաճի ռիսկերը զսպելու մեխանիզմներ կիրառել, բայց սա չի կարող անվերջ լինել: Եթե այսպես շարունակվի, մենք, մեծ հաշվով, կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»,ասաց նա՝ շեշտելով, որ իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին:

«Ամբողջ երկրի պետական կառավարման հիմնական ու կարևորագույն լծակները հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության տիրույթում են: ԿԲ-ն իր՝ դրամավարկային քաղաքականության տերն է: ԿԲ-ն մաքսիմալ աշխատում է այդ քաղաքականությունն իրականացնել ձեռքի տակ ունեցած հնարավորություններով ու գործիքակազմով: Բայց մենք մրցակցության հետ կապված խնդիր ունենք: Մրցակցության, նաև անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմների բացակայության պայմաններում, օրինակ՝ երկու խանութում գների մեծ տարբերություններ կարող են լինել: Սա պայմանավորված է պետական վատ կառավարման բազմաթիվ հետևանքներով: Այստեղ ԿԲ-ն չի կարող միջամտել և ոչ էլ իրավունք ունի այդ կտրվածքով գործիքակազմ կիրառել: Այս տեսանկյունից թերացումը հարկաբյուջետային քաղաքականության տիրույթում է:Հավելյալ նոր արժեք ստեղծելու գործընթացը խթանելը հարկաբյուջետային քաղաքականության պատասխանատվության տակ է: Եվ եթե այդ գործընթացը չկա, զարգացում հնարավոր չէ, ինչը և ակնհայտ է մեզ մոտ: Ոչ մի նոր բան չի ստեղծվում, բայց խաղատներում, ծառայության ոլորտներում փողի զանգվածի մեծացումը իբրև թե աշխուժություն է ներկայացվում: Սա իրական ակտիվություն չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Վարդան Բոստանջյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև անկանխիկ գործարքների անցնելու նախագծին, որն արդեն Ազգային ժողովում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ կատարելու ժամանակ կիրառել անկանխիկ գործարքների համակարգը։ Իրավաբանական ու ֆիզիկական անձինք 300 հազար դրամից ավելի գործարքները բացառապես անկանխիկ եղանակով են կատարելու: Որոշ դեպքերում կանխիկը ընդհանրապես արգելվելու է: Վարդան Բոստանջյանի խոսքով, ընդհանրապես, անկանխիկ գործարքները ֆինանսական շուկայում դրական երևույթ են:

«Քաղաքակիրթ բոլոր երկրները գտնվում են անկանխիկ շրջանառության տիրույթում: Սա մի սկզբունք է, մոտեցում, ըստ որի, մի կոպեկն անգամ չի փոշիանում: Անկանխիկ շրջանառությունն, ըստ էության, ֆինանսական հոսքերի արդյունավետություն է նշանակում: Մեծ հաշվով՝ նման ինստիտուտը կարևոր է: Բայց, միևնույն ժամանակ, այս համակարգին անցնելուց առաջ որոշակի քայլեր պետք է իրականացվեին: Խոսքը, օրինակ՝ համապատասխան ավտոմատացված համակարգերի, ֆինանսական հոսքերի համապատասխան ուղղորդումների մասին է: Այսինքն, պետք է կանոնակարգել, մինչդեռ այս տեսանկյունից ՀՀ-ն դեռևս գտնվում է ավելի ցածր մակարդակում»,-ասաց նա՝ շեշտելով անցումն ապահովող հստակ գործընթացի իրականացման անհրաժեշտության մասին:

«Պետք է հասկանալ նաև այն մարդկանց, որոնց համար անկանխիկ գործարքների իրականացումը չափազանց դժվար է, և այն իրենց անհարմարություն է պատճառում: Խոսքը չափազանց ու սարսափելի փոքր եկամուտ ունեցողների, նաև կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է: Մյուս կողմից՝ ինչ վերաբերում է բանկերի կողմից գանձվող միջնորդավճարներին, այստեղ ևս պետք է զգուշություն ցուցաբերել: Այս պարագայում փողի զանգվածը բանկերի մոտ մեծանում է, համապատասխանաբար մեծանում է նաև շահույթը: Ըստ իս, կենցաղային բնույթի անկանխիկ հաշվարկների, գործարքների պարագայում միջնորդավճարներ պետք չեն: Միջնորդավճարներ պետք է կիրառել մեծ տիպի ֆինանսական հոսքերի պարագայում: Եթե միլիոնավոր, միլիարդավոր արժույթ է տեղաշարժվում, բնականաբար, պետք է հիմնարկը համապատասխան ոչ մեծ միջնորդավճար ստանա: Այս հանգամանքներից բխող հնարավոր ռիսկերը հաշվի առնելով եմ նշում, որ անկանխիկի անցնելուց առաջ որոշակի քայլեր պետք է կատարել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay