Ереван, 06.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ-ը սկսեց 21-րդ դարի մեծ խաղը․ ինչ տարի էր 2021-ը ԱՄՆ-ի համար

МЕЖДУНАРОДНОЕ

2021 թվականը շարունակվեց նախորդ տարվա տրամաբանությամբ: Աշխարհը պայքարում էր  Covid 19-ի դեմ, իսկ դրան զուգահեռ շարունակվում էին համաշխարհային ու տարածաշրջանային նոր վերադասավորումները, որտեղ հզորագույն պետությունները փորձում էին մեծացնել իրենց ազդեցությունը և ամրապնդել իրենց անվտանգությունը։

Տարվա սկզբին քիչ թե շատ անկանխատեսելի էր ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը նոր նախագահ ուներ։ 2020-ի նոյեմբերի ընտրություններից հետո Դոնալդ Թրամփը լքեց Սպիտակ տունը, իսկ նրա փոխարեն եկավ դեմոկրատ Ջո Բայդենը։ Ակնհայտ էր, որ Ջո Բայդենը չի շարունակի Թրամփի կտրուկ, երբեմն չհիմնավորված քաղաքականությունը։

Այն, որ ամեն ինչ այլ սցենարով է զարգանալու, երևաց հենց տարվա սկզբին՝ Սպիտակ տան «գրավմամբ»։  Դոնալդ Թրամփի աջակիցները  հունվարի 6-ին ճեղքելով ոստիկանական պատը՝ ներխուժեցին Կոնգրեսի շենք՝ Կապիտոլիում, խափանելով նախագահական ընտրությունների վերջին քայլերից մեկը՝ ընտրությունների արդյունքների վավերացումը, ինչի արդյունքում մի շարք անձինք ձերբակալվեցին։

Այս իրադարձությունները հարված էին ԱՄՆ-ին, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության հայրենիք» և այդ արժեքների կրող ու տարածող։ Ակնհայտ էր, որ ԱՄՆ-ի նոր իշխանությունը այս կարգախոսով էլ պիտի գար։ Ջո Բայդենը իր առջև կարևորագույն խնդիր դրեց՝ վերադարձնել ԱՄՆ-ում ժողովրդավարությունը, որն ըստ նախագահի՝ երկրում կտրուկ անկում է ապրել։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահը հենց այս համատեքստում էր փորձում աշխատել երկրի ներսում, ինչպես նաև դրսում։ Հետագայում նա բազմիցս մեղադրել է այլ երկրների՝ ժողովրդավարության խախտման համար, սակայն սա ուներ այլ ենթատեքստեր։

Ընդհանուր առմամբ՝ խոսելով ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության մասին՝ կարող ենք շեշտել, որ այս երկիրը իշխանության փոփոխությունների արդյունքում չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը․ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են մնալ ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքները։ Ուղղակի այստեղ տարբեր են քաղաքական վերնախավի մոտեցումներն արտաքին հարաբերություններին։

Այս առմով ի սկզբանե Ջո Բայդենը արտաքին դաշտում բավականին կառուցողական քայլեր կատարեց։ Նախագահը երկարաձգեց ևս 5 տարով Ռուսաստանի հետ միջուկային կայունությունը ապահովող միակ պայմանագիրը՝ START-3-ը։ Նախքան Բայդենի նախագահությունը՝ Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել այն, ուստի Բայդենի կողմից նման քայլը ցույց տվեց, որ նորընտիր նախագահը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններում կտրուկ քայլերի գնալ։ Մի կողմից, սակայն, երկու երկրների միջև կա Ուկրաինան, որի գործոնը հատկապես կարևորվեց Բայդենի իշխանության գալով։ Պատճառն այն էր, որ Բայդենը Օբամայի կառավարման տարիներին եղել է Ուկրաինայի հարցերով նախագահի խորհրդատուն, բազմիցս եղել է Ուկրաինայում, և այս ամենին գումարվում էին խոսակցությունները, որ Ջո Բայդենի որդին Ուկրաինայում բիզնես ունենի։ Զելենսկին և ընդհանարպես Ուկրաինայի պաշտոնատար անձինք այնպիսի մեծ ոգևորությամբ ընդունեցին Բայդենի ընտրվելը, որ կար կարծիք, թե Բայդենը վստահաբար ակտիվացնելու է Դոնբասի, Լուգանսկի հարցը։ Չնայած այդ հույսերին՝ ԱՄՆ-ը բավականին պասիվ մնաց 2021 թվականին։ Ինչպես նախկինում hնչեցին հայտարարություններ, պաշտոնական հանդիպումներ, ռազմական օգնություն և վերջ, որևէ կտրուկ և որոշիչ քայլի աշխարհն ականատես չեղավ։ Այստեղ, սակայն, անպայման պետք է շեշտել, որ արդեն տարվա վերջին ամսին բավականին լարվել է իրավիճակը Ուկրաինայում, և շատ փորձագետներ կարծում են, թե 2022-ի գարնանը գուցե ռազմական բախում տեղի ունենա։ Սա իհարկե նշանակում է, որ ԱՄՆ-ը կմիջամտի գործողություններին։ Սրա մասին Բայդենը հայտնել է նաև Պուտինի հետ իր վերջին խոսակցության ժամանակ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին տեսակապի միջոցով։ Խոսակցությունը կարելի է համարել զգուշացման բնույթի, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հարցը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի առաջխաղացումը։

ԱՄՆ-ի և ընդհանարապես ամբողջ աշխարհի համար 2021թ․-ի կարևորագույն իրադարձությունը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն էր․ շատերը սա մեկնաբանեցին որպես «21-րդ դարի խոշորագույն խաղ»։ Վաշինգտոնը, որը 20 տարի մեծաթիվ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ էր ծախսել այս երկրում, կանգնեց խնդրի առաջ, քանզի տեսավ, որ այդ ամենը չի ծառայել իրենց նախանշած նպատակին։

Այս ընթացքում Աֆղանստանում մոտ 22.000 ամերիկացի զինվորական է վիրավորվել, իսկ 2400-ը՝ զոհվել, ԱՄՆ-ն Աֆղանստանի պատերազմում մոտ 2.2 տրիլիոն ԱՄՆ դոլար է ծախսել։ Որոշում կար, որ այս տարի Աֆղանստանից դուրս պետք է բերվեր ամբողջ ամերիկյան զորքը, սակայն շատերը հասկանում էին, որ  Աֆղանստանը չունի այնպիսի իշխանություն, որը ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո կկարողանա ղեկավարել։ Նման կարծիք ուներ մեծամասնութունը, սակայն սա չխանգարեց, որպեսզի Ջո  Բայդենը չհանի զորքը։

Զորքի դուրսբերումից հետո թալիբները գրավեցին իշխանությունը։ Սա ապտակ եր ԱՄՆ-ին։ Այս ամենը ցույց տվեց ԱՄՆ-ի թուլությունը և սխալ հաշվարկները։ Նրան սկսեցին մեղադրել թե իր հակառակորդ Ռուսաստանն ու Չինաստանը, թե Եվրոպան։ Սակայն ինչ էր սա նշանակում․ գուցե ԱՄՆ-ն հասկացավ, որ իր ներկայությունը այստեղ չունի Միացյալ Նահանգների համար որևէ գերակա քաղաքական շահ, այն միայն նոր ռեսուրսների կորուստ էր։ Այս հիմնավորումն ուներ նաև Ջո Բայդենը, որի վարկանիշը այս ամենի ֆոնին իջավ ռեկորրդային ցածր ցուցանիշի։

Ինչ արեց ԱՄՆ-ն այս դեպքերից հետո։ Կնքեց խոշարագույն պայմանագիր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար։ Փաստ է, թե ինչքան է  ԱՄՆ-ն կարևորում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը և այն խոսակցությունները, որ Բայդենը ցանկանում է փակել «9/11»-ի էջը՝ դուրս գալով Աֆղանստանից և Իրաքից և կենտրոնանալով Հնդկախաղաղօվկիանոսյան տարածքում, կարծես իրականանում են։ ԱՄՆ-ն փորձում է այստեղ նվազեցնել Չիանաստանի ազդեցությունը։ Հետաքրքրական է, որ Բայդենը Չինաստանի հետ հարաբերություններում բավականին մեղմ հայտարարություններ էր անում։ Օրինակ՝ հենց ԱՄՆ-ի ռազմավարության մասին խոսելիս նա շեշտեց, որ Նահանգները և Չինաստանը մրցակիցներ են և ոչ թե հակամարտող կողմեր: Նա այս թեզն առաջ է քաշում նաև իր հարցազրույցներում: «Չնայած երկու երկրների միջև ուժեղ մրցակցությանը՝ Չինաստանը և ԱՄՆ-ը չպետք է կոնֆլիկտային հարաբերություններ ստեղծեն»։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը 2021 թ․-ին ցույց տվեց, որ Մերձավոր Արևելքը այլևս իր առաջնահերթությունը չէ։ Նա գնում է դեպի Խաղաղ օվկիանոս, ուր կան մեծ տնտեսական շահեր։

Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу