Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մոդեռն ոճի բազմակի արարներով քաղաքական ներկայացում, որտեղ հանկարծ կուլիսներից դուրս են գալիս նոր դերասաններ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Հանդիպումներ Բրյուսելում. Ալիևն ու Փաշինյանը գնում են ճեղքման» վերնագրով հոդվածում գրում է, որ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու բանակցությունները սկզբում Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ապա` արևմտյան հարթակ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, այնուհետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ, հիշեցնում են մոդեռն ոճի բազմակի արարներով քաղաքական ներկայացում։ Ամեն ինչ վերածվել է մի տեսակ այնպիսի շոուի, որտեղ հանկարծ կուլիսներից դուրս են գալիս նոր դերասաններ, իսկ հները ընկնում են երկրորդական, կամ նույնիսկ երրորդական պլաններ։ Իսկ սյուժեի զարգացման ընթացքում բոլորն ինչ-որ կերպ պատանդ են այնպիսի թաքնված սցենարի, երբ սկզբնական իրադարձությունը չի որոշում ծավալվող շարունակությունը։ Դատեք ինքներդ։

Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում բանակցություններ են վարել Արևել յան գործընկերության գագաթաժողովի ձևաչափով։ Մինչ այդ երկու երկրների ղեկավարներն առանձին-առանձին հանդիպել են Միշելի հետ։ Միաժամանակ, ինչպես ասել է Եվրոպական խորհրդի նախագահը, որոշ ժամանակ Ալիևն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել։ Բազմաթիվ նշանների համաձայն, ամեն ինչ պտտվել է հետկոնֆլիկտային կարգավորման՝ Հայաստանի համար ցավոտ թեմայի շուրջ, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող ճանապարհի ստեղծումը, որը Բաքվում կոչում են Զանգեզուրի միջանցք։

Ավելին, դատելով այս հարցի շուրջ Սոչիի գագաթաժողովից հետո Ալիևի և Փաշինյանի միջև ծագած թեժ հակասություններից, քչերն էին սպասում, որ կողմերը կկարողանան արագ առաջ շարժվել։ Եվ հանկարծ Բրյուսելում հայտնի է դարձել, որ կողմերը «կարողացել են համաձայնության գալ այդ հարցում» և պատրաստ են «սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով իրականացնել երկաթուղու վերականգնում փոխադարձության սկզբունքով»։ Բացի այդ, նշվել է, որ «ԵՄ-ն կտրամադրի փորձագետներ, որոնք աջակցելու են սահմանազատմանը և սահմանագծմանը՝ երկու երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրելով»։ Ըստ էության, սրանք նույն ձևակերպումներն են, որոնք ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն, որը փորձում էր մերձեցնել Բաքվի ու Երևանի դիրքորոշումները, բայց իր միջնորդությամբ։ Այժմ խաղաղության գործընթացի նախաձեռնությունը մասնակիորեն խլվել է Փարիզի կողմից։ Ինչպես գրել է Բաքվի թերթերից մեկը, պատահական չէ, որ «անսպասելիորեն Ալիև-Փաշինյան երկխոսությանը միացել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»։

Ինչ էլ ասես, բայց բրյուսել յան բանակցությունների արդյունքները, որոնք շատերի կողմից որակվում են որպես Սոչիի գործընթացի շարունակություն, տարբեր արդյունքներ ունեն։ Դրանցից մեկն էլ Բաքվի և Երևանի համաձայնությամբ Փարիզի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի, իրադարձությունների ընթացքին ակտիվորեն ընդգրկումն է։ Այժմ Ֆրանսիան հնարավորություն է ստացել, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, Անդրկովկասում որպես այլ ազդեցիկ արտաքին խաղացող հանդես գալ, այսինքն՝ անել այն, ինչից նախկինում խուսափում էր։ Ընդ որում, եթե նախկինում Մակրոնն իր խաղադրույքը դնում էր միայն Հայաստանի վրա, ապա այժմ, շահելով նաև ադրբեջանական կողմի համակրանքը, ավելի լայն է գործում։ Իսկ խաղալ արժե, որովհետև նման կերպ նա կարող է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների կատարման մեջ խորանալ, այլ նաև, ելնելով սեփական շահերից, առաջ քաշելով սեփական սխեմաներ, այն ենթարկել որոշակի արդիականացման, որպեսզի «հակամարտությունը լուծվի քաղաքական և դիվանագիտական մակարդակով»։

Խարդավանքն այստեղ հենց այն է, որ ավելի վաղ Բաքուն Փարիզի գործողություններում տեսնում էր «նենգ դավադրություն» հօգուտ Երևանի, իսկ այժմ Ֆրանսիայի հետ մերձեցման քաղաքականություն է վարում։ Նշենք ևս մեկ կարևոր պահ. Ալիևի և Փաշինյանի անձնական երկխոսությունը տետ-ա-տետ ձևաչափով ենթադրում է թղթի վրա կամ միջնորդների մասնակցությամբ չարտահայտված պայմանավորվածությունների գործոն։ Այդ մասին ակնարկում են բազմաթիվ հայ փորձագետներ ու քաղաքական գործիչներ։ Օրինակ՝ Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ «Փաշինյանը Բրյուսելում պետք է երկխոսեր Ալիևի հետ հումանիտար հարցերի շուրջ, այլ ոչ թե քննարկեր ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման խնդիրները, ինչի համար կա եռակողմ ձևաչափ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով»:

Նրա խոսքով, Փաշինյանը, Բրյուսելում պայմանավորվելով Ալիևի հետ, նեղացրել է հայկական դիվանագիտության «տարբեր կենտրոնների հետ խաղալու» հնարավորությունները։ Եթե Միշելն ասել է, որ պատրաստ է խորհրդատվական հարթակ տրամադրել սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար, ապա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ Սոչիի հայտարարությունում ասված է, որ «երկու երկրների միջև պետք է ստեղծվի մեխանիզմ», ըստ էության՝ հանձնաժողով, և միայն դրանից հետո կարելի է միջնորդության համար դիմել Մոսկվային։ Սրան հավելենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «մեզ պետք չէ այլ կողմ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար»։

Սա խոսում է այն մասին, որ Ալիևի և Փաշինյանի միջև կան գաղտնի բանավոր պայմանավորվածություններ, որոնք հետագայում, ըստ Գրիգորյանի, «կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել» առաջին հերթին Հայաստանի համար, որը նախկինում միշտ էլ պարտվել է Ադրբեջանին գաղտնի դիվանագիտության մեջ։ Ալիևն ունի կոնկրետ նպատակ, որին նա ձգտում է հասնել: Եվ պատահական չէ, որ նա Բրյուսելում Փաշինյանի հետ բանակցություններն անվանել է «արդյունավետ և պրագմատիկ» ու հավելել, որ «կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը և օգտագործել այն, աշխատել կայունության ապահովման ուղղությամբ հանուն խաղաղության»։

Իսկ որո՞նք են Հայաստանի նպատակները Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո։ Ինչպես նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հայաստանը խոսում է միայն ինչ-որ անհասկանալի «խաղաղության օրակարգի» մասին, որի ռազմավարությունը կա՛մ մշակված չէ, կա՛մ հրապարակայնորեն չի հայտարարվում»։ Տեսնենք, թե ինչ է լինելու հաջորդիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей