Ереван, 27.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Կազմակերպված գործընթաց կա, որով կործանվում է հայոց անկախ պետականությունը, և Արցախը հանձնվում է թշնամուն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն տարածվեց:

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, դիտարկելով նաև մինչ այս Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս ընթացքում առհասարակ որևէ հանդիպման ժամանակ հայկական շահը չի ներկայացվել: «Այսինքն, օրինակ՝ Սոչիի հանդիպմանը ներկայացվել են Ռուսաստանի շահերը, և երկու այլ մասնակիցներ ներկայացրել են Ադրբեջանի շահերը: Նույնը տեղի է ունեցել Բրյուսելում. մի կողմում Եվրամիության շահերը ներկայացնող պաշտոնյա է եղել, հանդիպման մյուս մասնակիցները ներկայացրել են ադրբեջանական շահերը: Ինչո՞ւ, որովհետև եթե խոսում ենք բանակցության արդյունքների, քննարկվող հարցերի մասին, արձանագրում ենք հետևյալ փաստը. ակնհայտ է, որ չկա քննարկման դրված մի այնպիսի հարց, որը կվերաբերի ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին:

Այն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում, Արցախի անկախության ճանաչում, նաև Ցեղասպանության ճանաչում, դատապարտում: Այս գերակա խնդիրներն անփոփոխ են, բայց այդ բանակցություններում արդյո՞ք քննարկվում է Արցախին վերաբերող որևէ հարց: Այսինքն, ի՞նչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը, կճանաչվի՞ արդյոք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այլն: Նման բաներ գոյություն չունեն թե՛ հանդիպումներին հաջորդած արձանագրություններում, թե՛ Հայաստանից գնացած մարդու, թե՛ նաև ԵՄ խորհրդի նախագահի ձևակերպումներում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մայիսից սկսած ադրբեջանական ուժերը ներթափանցել են ՀՀ տարածք, սպանել ու գերի են վերցրել հայ զինվորներին:Շեշտելով նաև նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին՝ Է. Ղազարյանը հավելեց. «Այս ամենի մասին ոչ մի խոսք ու հիշատակում ևս չկա այդ հանդիպումներում ու դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններում: Ոչ մի տեղ չի նշվում, որ ադրբեջանցիներն անհապաղ պետք է դուրս գան Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի այն տարածքներից, ուր ներխուժել են: Փոխարենը քննարկվում են ՀՀ և Ադրբեջանի սահմանները ճշգրտելու մասին հարցեր, անդրադարձ է լինում տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Այս պարագայում նման հարցեր քննարկելը պարզապես ծիծաղելի է, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը շրջափակել է Հայաստանը հենց ՀՀ տարածքում՝ երկու կետից փակելով Երևան-Մեղրի միջպետական նշանակության գործող ավտոճանապարհը:

Շրջափակում է Գորիս խոշորացված համայնքի մեջ մտնող երկու տարբեր բնակավայրերը համայնքի կենտրոնին կապող ճանապարհը, նաև Կապան համայնքի տարբեր բնակավայրերը Կապան համայնքային կենտրոնին կապող ճանապարհները: Ու սա՝ այս իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ: Եվ այս առումով միևնույնն է, թե ինչ կխոսի Սոչիում, Բրյուսելում: Փաստն այն է, որ իր և Ալիևի փոխհամաձայնեցված գործողությունների հետևանքով մեր երկրի տարածքում մի համայնքի մեջ գտնվող երկու բնակավայր այլևս չեն կարողանում իրար հետ կապ հաստատել: Մի երևույթ, որը պատմության մեջ չի եղել: Ադրբեջանը երբեք չի վերահսկել ԳորիսԿապան ավտոճանապարհը»:

Այս համատեքստում անդրադառնալով նաև երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը վերահաստատելու Փաշինյանի հայտարարությանը՝ Է. Ղազարյանը շեշտեց. «Իրականում կարելի է ցանկացած բան խոսել, բայց իրականությունից կտրված լինելն ու իրականության հետ կապ ունենալը տարբեր բաներ են:Ավելի հստակ՝ հիմա ՀՀ-ում ու, առհասարակ, աշխարհում կա՞ որևէ բանական մարդ, որը մտածում է, թե այս պահին հնարավոր ու իրագործելի է դա: Այսինքն, կա՞ մարդ, որի կարծիքով հայկական բեռներն ու ուղևորներն Ադրբեջանի տարածքով կարող են գնալ Ռուսաստան: Հնարավո՞ր է գտնել մի ապահովագրական ընկերություն, որը կապահովագրի այն բեռը, որը ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով կգնա ՌԴ: Ու նման հարցը քննարկվում է այն պարագայում ու այն երկրի հետ, որն ամենօրյա ռեժիմով շարունակում է ռեալ ագրեսիա իրականացնել քո նկատմամբ՝ օգտվելով նաև անօգնական ու անպաշտպան վիճակից»:

Նրա խոսքով, Փաշինյանի հայտարարությունից զատ պետք է հաշվի առնել նաև Ալիևի հայտարարությունները. «Կյանքը ցույց է տվել, որ ցավալիորեն վերջին մեկ տարում իրականություն են դառնում բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի նախագահի կողմից: Ընդ որում, իրականություն են դառնում Ն. Փաշինյանի համաձայնությամբ: Իսկ հիմա Ադրբեջանի նախագահն ասում է, որ այս պահին ամենաակտուալը Ադրբեջանը Նախիջևանի հետ միջանցքի կարգավիճակով կապի ապահովման հարցն է: Նաև ասում է, որ եթե դա հնարավոր չլինի լուծել խաղաղ եղանակով, դա կիրականացնի ռազմական ճանապարհով: Իսկ Ադրբեջանի նախագահի ո՞ր ասածն է, որ Ն. Փաշինյանը չի անում: Ինչ ասել է, անում է: Ասել է՝ պիտի այլևս չօգտագործեք Լեռնային Ղարաբաղ եզրույթը, կառավարության գործունեության ծրագրում ԼՂՀ հասկացողություն գոյություն չունի: Ասել է նաև, որ պիտի հայաստանյան պաշտոնյաները Արցախ պաշտոնական աշխատանքային այցելություններ չունենան: Վերջին անգամ նման այցելության համարձակություն ունեցավ պաշտպանության նախարարը, որը այցից երկու շաբաթ հետո պաշտոնազրկվեց:

Հայտարարել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է ընդհանրապես մոռանալ, և իշխող ուժի ներկայացուցիչները ոչ մի պաշտոնական հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի մասին չեն խոսում: Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության տեքստ դրեցին շրջանառութան մեջ, խորհրդարանական լսումներ կազմակերպեցին այդ խնդիրներին անդրադառնալու համար: Իշխանական խմբակցության ներկայացուցիչները ոչ միայն դեմ արտահայտվեցին այդ ամենին, այլ անգամ չմասնակցեցին դրա շուրջ քննարկումներին: Լսումներին ոչ մի պատգամավոր չմասնակցեց՝ վախենում են մոտենալ մի հարցի, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթ կա»:

Այս համատեքստում Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձանք ներկայիս իշխանության ղեկավարի այն հայտարարությանը, թե 2016-ին բանակցային գործընթացում Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր հնարավորությունները: Թե ո՞րն է նշվածից բխող վտանգն ու արդյո՞ք նոր գործընթաց չի նախապատրաստվում, Է. Ղազարյանը նշեց. «Սա պարզապես նախապատրաստում չէ: Դեռ ամենասկզբից՝ Ն. Փաշինյանի իշխանության գալուց հետո, իմ տպավորությամբ, ընթանում է կազմակերպված մի գործընթաց, որով կործանվում է հայոց անկախ պետականությունը, ու Արցախը հանձնվում է թշնամուն: Դա արվում է դիվանագիտական բոլոր հնարավոր ուղղություններով, նաև ռազմական ճանապարհով: Այս իմաստով տեղին է դիտարկել, թե ինչի հետևանք էր պատերազմը: Այն տապալված դիվանագիտության, արկածախնդիր որոշումների, քայլերի ու հայտարարությունների հետևանք էր: Եվ այս գործընթացը չի ավարտվել:

Արցախի նկատմամբ մենք վերահսկողությունը ֆիզիկապես կորցրել ենք, ինչը, ցավոք, փաստ է, բայց գործընթացը նաև պետք է իրավական ձևակերպում ստանա: Սահմանազատում ու սահմանագծում կոչված գործընթացն առհասարակ տարիների պատմություն է ենթադրում: Այդ գործընթացը 30 տարվա մեջ չեն կարողանում իրականացնել անգամ ՀՀ-ի և Վրաստանի միջև 9 կիլոմետրանոց հատվածի համար՝ հաշվի առնելով այդ գործընթացի բարդությունը հենց աշխարհագրական իմաստով: Հայաստանի ու Ադրբեջանի միջև առավել քան անհնար է մտածել, որ դա կիրականացվի: Ըստ այդմ, հարց է, թե իրականության մեջ ու այս պարագայում ի՞նչ է նշանակում այդ գործընթացը: Այդ մասին խոսելու իմաստն ու իրական բովանդակությունն այն է, որ դրանով ճանաչվում է Արցախի կորուստը ամբողջությամբ: Իմաստն Արցախը Ադրբեջանի կազմում իրավաբանորեն ամրագրելն է»:

Ամփոփելով ու մատնանշելով այս պահին առկա սպառնալիքների մասին՝ Էդգար Ղազարյանը ընդգծեց. «Բոլոր գործընթացները մեկ ամբողջության մեջ դիտարկելով՝ այս պահին ունենք հետևյալը. մենք Արցախն ամբողջությամբ կորցրել ենք, ու հիմա վտանգված է ՀՀ-ի՝ որպես պետության գոյությունը: Այսօր Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռեալ վտանգ կա: Եթե մենք ֆիզիկապես կորցնենք Սյունիքը, և Ադրբեջանն ուղղակի օկուպացնի Սյունիքն ամբողջությամբ, դա կնշանակի վտանգ նաև առհասարակ անկախ պետականությունը կորցնելու իմաստով:

Ավելին, եթե Սյունիքի ընդամենը 41 կմ-ն Ադրբեջանն օկուպացնում է, և այդ հարցը ՀՀ-ից չեն բարձրացնում Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկումների ժամանակ, նշանակում է՝ համաձայնություն են, չէ՞, տալիս: Չկա նաև միջազգային որևէ դատապարտող ու դրան հաջորդող որևէ գործողություն: Եթե սա տեղի է ունենում, այս դեպքում ի՞նչն է խանգարում, որ դա իրականացվի նաև մյուս կիլոմետրերի համար: Առավել ևս, երբ մյուս կողմից օկուպացիա իրականացրածը խոսում ու հայտարարում է դրա մասին: Այսօր Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռեալ վտանգ կա, մարդիկ դա պետք է տեսնեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате