Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Ադրբեջանն ասում է՝ հրաժարվե՛ք Ցեղասպանությունից և Արցախից, մենք ձեզ կոնֆետներ կտանք»

ПОЛИТИКА

Ցանկացած հանդիպում գերադասելի է, քան փոխհրաձգությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:

Նա նշեց, որ հանդիպմանը Ալիևը հանդես եկավ կրկին նախապայմաններով՝ ներկայացնելով իր հեռանկարային նպատակները. «Ալիևի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունը իրականությանը շատ մոտ է և նա, փաստորեն, իր հեռանկարային ծրագրերն է ներկայացրել երեկ: Ադրբեջանը առանց թաքցնելու իր նախապայմաններն է առաջ քաշում և այդպես էլ շարունակելու է, մենք էլ պետք է մեր շահերը պաշտպանենք, որը իրենից պահանջում է արժանապատվութուն և հարաբերությունների սերտացում մեր եղբայրական երկրների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի, այլ տարբերակ չունենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ ամեն պարագայում հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն:

Անդրադառնալով Ալիևի՝ Լաչինում ադրբեջանական մաքսակետերի տեղակայմանը և «Զանգեզուրի միջանցքի» բացման հայտարարությանը, նախարարը նշեց, որ դա ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական ահաբեկչություն և շանտաժ. «Ցանկացած ադրբեջանական մաքսակետ բերելու է Արցախի ոչնչացմանը, պատերազմի, կոտորածի կամ հայաթափմանը: Միջանցք ասվածը նշանակում է Հայաստանի մասնատում, սա է ուզում Ալիևը, որն անընդունելի է»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությանը, մեր զրուցակիցն ասաց, որ դրա անվտանգ և ոչ անվտանգ լինելուց պետք է խոսել այն ժամանակ, երբ պարզ կլինի այդ երկաթուղու հիմնական գործառույթն ու նպատակը. «Նախ պետք է հասկանալ, թե ինչի դիմաց է այդ ամենն արվում, թե ինչ գնով. եթե այդ երկաթուղին տնտեսական առումով է, ապա նորմալ է, որ շահագործվի, սակայն եթե Ադրբեջանը պետք է ասի, որ այդ երկաթգիծը իրենցն է, և ծառայելու է որպես միջանցք, իհարկե, դա անընդունելի է»,-շեշտեց նա:

Խոսելով հայ-թուրքական հնարավոր բարիդրացիական հարաբերություններից և Թուրքիայի հետ երկխոսություն ունենալու նպատակով հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ նշանակելուց՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ ով էլ, որ լինի այդ ներկայացուցիչը պետք է լինի պրոֆեսիոնալ և հայրենասեր, ուրիշ ոչ մի չափանիշ չկա. «Հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը շատ բարդ է, եթե ոչ անհնարին, որովհետև իրենք նախապայմաններ են դնում, ասում են՝ Արցախը ճանաչե՛ք Ադրբեջանի մաս, հրաժարվե՛ք Ցեղասպանությունից, այսինքն՝ պայմանը սա է, ես էլ ձեզ ապրանք ու կոնֆետներ կտամ, առևտուր կանենք... պետք է վերջապես հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում»,- եզրափակեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նշենք, որ այդ հանդիպման շրջանակներում Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքից» և նշել, որ այն պետք է գործի Լաչինի միջանցքի նման, հակառակ դեպքում՝ Լաչինում ևս կտեղակայվեն ադրբեջանական անցակետեր.

«Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուշ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ և հայտնել, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։

Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։
 
Զվարթ Պետրոսյան
 
 
 
Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД Венгрии