Մահվան ելքով վրաերթ` Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
ОБЩЕСТВОԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



