Բրյուսելում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպումն ի սկզբանե կրում է լարված բնույթ: Դրանից մի քանի ժամ առաջ Ադրբեջանի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իբր «Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան նույն մաքսային ռեժիմը»:
Ի պատասխան Ալիևի այս հայտարարության` Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ադրբեջանը կոմունիկացիաների բացման հարցը փակուղի է մտցնում:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են այս տարվա նոյեմբերի 26-ին՝ Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



