Թուրքիան անցել է Հայաստանի դեմ դիվանագիտական ու քարոզչական լայնածավալ հարձակման. Նաիրի Հոխիկյան
БЛОГ
Թուրքիան անցել է Հայաստանի դեմ դիվանագիտական ու քարոզչական լայնածավալ հարձակման, ես կասեի՝ նույնիսկ պաշարման, որտեղ այլևս տեղ չի թողնվում պաշտպանության կամ մանևրելու համար։ Սա Հայաստանը նվաճելու թշնամու գլոբալ ծրագրի երկրորդ փուլն է, որտեղ կրկին հատուկ դեր է վերապահված Փաշինյանի ավազակախմբին։
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի կողմից դրական ազդակներ կան հարաբերություններ կարգավորելու համար, ինչը, ըստ թուրքական կողմի, նշանակում է․
1․ Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից,
2․ Ճանաչել Թուրքիայի տարածքը Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով՝ այսինքն պաշտոնապես հրաժարվել Կարսից, Արարատ սարից ու հարակից մյուս հայկական տարածքներից, որոնք միջազգային իրավունքով Հայաստանին են պատկանում,
3․ Հրաժարվել Արցախից ամբողջությամբ։
Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անթաքույց ասաց, որ պետք է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը, իսկ Փաշինյանի քաղաքականության աջակից, նրա մտերիմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությանը ասաց, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանին պետք է փոխարինելու գա Թուրքիան։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն արդեն պաշտոնապես հայտարարում է Երևանում թուրքական դեսպանատուն բացելու մտադրության մասին։
Զարթնե՛ք, հայեր։ Փաշինյանի ավազակախումբը մեզ տանում է վերջնական կործանման։ Վաղը ձեր երեխաներն են կեր դառնալու սրանց խրախճանքին։ Զարթնե՛ք վերջապես։





















































1
Знаменитый Time Magazine коснулся Армении: что издание оценило как национальное богатство? «Паст»
2
ВТБ (Армения) поддержал межвузовскую «Универсиаду – 2025»
3
Находящийся под домашним арестом бывший офицер СНБ Арам Гаспарян перенес инфаркт
4
NHK: на западе Японии автомобиль въехал в группу школьников
5
Судья Артуш Габриелян арестован