Նախ երկկողմ հանդիպումներ, հետո՝ եռակողմ. Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ
ПОЛИТИКАԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի եվրոպական մայրաքաղաքում դեկտեմբերի 15-ին։
«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասել է նա։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



