ՀՀԿ համագումարի լուսաբանման հրավեր. Արմեն Աշոտյան
БЛОГLրատվամիջոցների hարգելի՛ ներկայացուցիչներ,
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 12։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական 17-րդ համագումարը։
Համագումարը լուսաբանելու համար խնդրում ենք պետական կառավարման հետևյալ մարմիններից որևէ մեկում՝ ՀՀ ԱԺ-ում, ՀՀ կառավարությունում կամ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրում ունեցող լրատվամիջոցներին, հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը, ժամը 18:00-ն ներառյալ:
Միջոցառման լուսաբանման համար հավատարմագրման հայտը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլ.հասցեին՝ [email protected]՝ նշելով լրատվամիջոցի անվանումը, լրագրողի և օպերատորի/ֆոտոլրագրողի անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:
Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել միայն մեկ լրագրող, մեկ օպերատոր և մեկ ֆոտոլրագրող:
Համագումարը տեղի կունենա «Հարսնաքար» համալիրի մեծ դահլիճում (ք. Երևան, Աճառյան փողոց, 37 շենք):
Խնդրում ենք միջոցառման վայր ներկայանալ ՀՀ ԱԺ-ում, ՀՀ կառավարությունում կամ ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրումը հաստատող վկայականով:
Լրագրողների համար գործելու է մամուլի կենտրոն՝ տեխնիկական անհրաժեշտ բոլոր հնարավորություններով, իսկ համագումարի աշխատանքների ընդմիջումների ժամանակ կկազմակերպվեն ճեպազրույցներ ՀՀԿ գործիչների հետ։
Համագումարը նաև ուղիղ հեռարձակմամբ ամբողջությամբ հրապարակվելու է և բաց կապով հասանելի է լինելու ֆեյսբուքյան և յութուբյան հարթակներում, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Համագումարի ընթացքում պահպանվելու են հակահամաճարակային սահմանված բոլոր կանոնները:
Հարցերի դեպքում՝ դիմել ՀՀԿ մամլո պատասխանատու Գեղամ Պետրոսյանին ( հեռախոս՝ +374 94 459840 ):
Հարգանքով՝
ՀՀԿ 17-րդ համագումարի կազմկոմիտե
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



