Ահազանգ ռումբի վերաբերյալ․ ԱԻՆ
ОБЩЕСТВОԱրտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 6-ից 8-րդ հարկերում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



