Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր, Ցեղասպանությունների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Հայրենիքի հերոսների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1883– ծնվել է արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ Հակոբ Օշականը։

1904– ծնվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանը։

1918 –Ախալքալակի և Բորչալուի նահանգներում սկսվել է հայ-վրացական ընդհարում, որը տևել է մինչև դեկտեմբերի 31-ը։

1942 – առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:

1948 - ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը վավերացրել է Ցեղասպանության մասին կոնվենցիան։

1957– վախճանվել է թատրոնի դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը:

1958 –վախճանվել է խորհրդահայ ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին։

1964 –վախճանվել է գրականագետ Ասատուր Ասատրյանը։

1970 –վախճանվել է խորհրդահայ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։

1991– Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։

2004-կառավարության որոշմամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվել է շուրջ 40 միլիոն դոլարով: Կոմբինատի բաժնետոմսերը վաճառվել են չորս մասնավոր ընկերությունների: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացել է ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» փակ բաժնետիրական ընկերութունը և «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը՝ 12,5-ական տոկոս։

2013- ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

2018 - Հայաստանում տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 70,43 տոկոսով, երկրորդ տեղում է եղել «Բարգավաճ Հայաստանը»՝ 8,27 տոկոսով, եռյակը եզրափակել է «Լուսավոր Հայաստանը»՝ 6,37 տոկոս։

ԱՇԽԱՐՀ

536 -բյուզանդա-գոթական պատերազմների ժամանակ Հռոմի օսթգոթական կայազորը Պորտա-դել- Պոպոլո դարպասով լքել է քաղաքը, և նույն օրը Ավանակների դարպասով քաղաք է մտել Վելիսարիայի 5 հազարանոց բանակը, որի արդյունքում Հռոմի 60-ամյա բարբարոսական կառավարումից հետո Հռոմը կրկին դարձել է հռոմեական։

1048 -վախճանվել է միջինասիացի գիտնական-հանրագիտարանագետ Աբու Ռայհան Ալ-Բիրունին։

1437 -վախճանվել է Հունգարիայի և Խորվաթիայի թագավոր, Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Սիգիզմունդ 1-ինը։

1489 -տեղի է ունեցել Ռեկոնսկիստիայի ամենակարևոր դրվագներից մեկը, յոթամյա պաշտպանությունից հետո Ֆերդինանդի և Իզաբելլայի բանակները մավրներից հետ են գրավել Բազան։

1608 –ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը։

1641 -վախճանվել է ֆլամանդրիացի գեղանկարիչ Անտոն վան Դեյկը։

1717– ծնվել է գերմանացի հնագետ Յոհան Յոախիմ Վինկելմանը:

1748 -ծնվել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեն։

1814 -վախճանվել է հիդրոտեխնիկայի հիմնադիրներից մեկը՝ անգլիացի գյուտարար Ջոզեֆ Բրամը։

1824– Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովել է իր անկախությունը:

1842 –ծնվել է ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1905 –ծնվել է ռուս աշխարհագրագետ Իննոկենտի Գերասիմովը։

1916– ծնվել է Հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը՝ ամերիկացի հանրահայտ դերասան Քըրք Դուգլասը:

1952 -ծնվել է ռուս լրագրող, քաղաքական կոնսուլտանտ, ինտելեկտուալ հեռուստախաղերի բազմակի հաղթող Անատոլի Վասերմանը։

1953 - «Ջեներալ էլեկտրիկս» ընկերությունը հայտարարել է իր բոլոր կոմունիստ աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին։

1968 – ամերիկացի գիտնական, գյուտարար Դուգլաս Էնգելբարտը առաջին անգամ ցուցադրել է իր ստեղծած համակարգչային մկնիկը:

1987 –ծնվել է ճապոնական արմատներով ամերիկացի շախմատիստ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։

1992 -Սոմալիում սկսվել է ՄԱԿ-ի մարդասիրական օպերացիան։

1996 – թողարկվել է «Օպերա» դիտարկիչի առաջին տարբերակը:

2001 -Ամուրի մարզի Գոնժա կայարանում բախվել է երեք բեռնատար գնացք։

2010 –վախճանվել է գերմանացի գիտնական, աստվածաբան Հերման Գոլցը։

2019 -վախճանվել է շվեդ երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դաշնակահարուհի, «Roxette» փոփ խմբի երգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026