Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Գերությունից վերադարձած տղաները ինչ ցուցմունք են տվել Զինվորական քննչական վարչությունում. ուշագրավ մանրամասներ

ОБЩЕСТВО

ArmLur.am-ը. ներկակացնում է, թե gերությունից վերադարձած զինվորները ինչ ցուցմունք են տվել զինվորական քննչական բաժնում:

1․ Տուժող Ս․Ս-ն ցուցմունք է տվել այն մասին, եր «(…) 62 հոգով շարունակել ենք քայլել դեպի,․․․,: (…) մոտ 15-20 րոպե այդտեղ նստելուց հետո որոշեցինք մոտենալ մեզնից առաջ գտնվող տղաներին, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ․․․․, ուստի որոշեցինք հանձնվել: Ես էլ մոտեցա տեսա, որ ճանապարհին՝ մերոնց թողած զենքերից մի քանի մետր առաջ կանգնած էին 4-5 հոգի, որոնցից առջևի կանգնածը ռուսերենով վարժ լեզվով ասում էր, որ չվախենանք, կարգն է այդպես, որ զենքերը դնենք, առաջանանք իրենց մոտ: Քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են մոտ 7-8 հոգի ադրբեջանցիներ»:

2․ Տուժող Ռ․ Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) ամբողջ կազմով՝ 62 հոգով, ,․․․, լքեցինք այդ դիրքերը ,․․․,։ Մենք բոլորս մեզ մոտ եղած զենք զինամթերքներն հերթով հանձնեցինք, որից հետո ադրբեջանցիները կապեցին մեր ձեռքերը և ասացին, որ պետք է իրենց հետ գնանք ուր որ տանում են, որպեսզի մեզ տանեն հանձնեն քիչ հեռվում գտնվող ռուսներին, իսկ ով փորձի իրենց հակառակվել տեղում կսպանեն: Այդ վայրում կային շուրջ 7 հոգի ադրբեջանցի զինվորական և մեկ հրամանատար»:

3․ Տուժող Մ․ Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «13.12.2020թ. ժամը 16-ի սահմաններում, մեր անձնակազմը 62 հոգով քայլելով շարժվեցինք ,․․․, ուղղությամբ և այնտեղ կանգնած էին ադրբեջանցի զինծառայողներ: Ադրբեջանցի զինծառայողները 3-4 հոգի էին, մեզ ասացին, որ պետք է զենքերը հանձնենք: Կրակներից մոտ 60-70 մետր հեռվում մթության մեջ երևում էին վրանները, որոնք երկուսն էին: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են 7-8 հոգի ադրբեջանցիներ»:

4․ Տուժող Ժ․ Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք դիրքը բարձրացանք ընդհանուր 62 հոգով: (…) քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված (…)»

5․ Տուժող Հ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Մենք ընդհանուր 62 հոգի ենք եղել: (…) Տվյալ վայրում գտնվում էին 3-4 ադրբեջանցի զինծառայողներ, որոնց կողքով ենք մենք անցել ու հանձնել զենքերը»:

6․ Տուժող Ս․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Ժամը 20:00-ի սահմաններում մենք հասանք նշված դիրքեր, ,․․, և ի զարմանս մեզ նշված դիրքերում տեսանք ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայիններին: Նրանք սկզբից կլինեին մոտ 6-7 հոգի: ,․․․, և մենք զենքերը հանձնել ենք»:

7․ Տուժող Յ․Կ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով Լիսագոր գյուղ՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատի և թուրք զինվորականներ մոտ 10-12հոգի», որոնց գերի ենք հանձնվել:

8․ Տուժող Վ․Հ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով նշված դիրք՝ տեսել ենք, որ ոչ ոք չկա: Իմանալով որ մյուս դասակը գտնվում է մեր թիկունքի ձախ հատվածում, շարժվել ենք այդ ուղղությամբ: Մեր տղաներից մի քանիսը մեզանից առաջ էին ընկել մոտ մի քանի հարյուր մետր ու երբ հասել են տղաների դիրքեր մտածելով, որ մեր տղաներն են, մտել են դիքեր հասակցել են, որ ադրբեջանցիներն են: Իրենց պահանջով հանձնել ենք զենքերը: Սկզբնական պահին նկատել եմ 10 հոգի ադրբեջանցու»:

9․ Տուժող Ա․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ-որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:

10․ Տուժող Ե․Ա-ն ցուցմունք է տվել այն մասին, որ «Հասնելով մի ինչ որ անծանոթ տարածք՝ մեր դիմաց դուրս են եկել Ադրբեջանական հատուկ ջոկատայինները, այսպես կոչվող «Յաշմա» ջոկատայինները՝ մոտ 6-8 հոգի, ովքեր մեզ ներկայացան որպես ջոկատի զինծառայողներ: Հիշյալ անձինք մեզ նկատելով իրենց զենքերը պահել են մեր ուղղությամբ և առաջարկել են հանձնել մեզ մոտ եղած զենքերը, զինամթերքը և զրահաբաճկոնները»:

11․ Տուժող Վ․Մ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 ,,Յաշմա,, ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են;

12․ Տուժող Թ․Գ-ն ցուցմունք է տվել այն մասին, որ իջնելով դիրքերից հանդիպել են 6-7 «Յաշմա» ջոկատի թուրք զիվորականների, որոնք առաջարկել են հանձնվել և իրենք հանձնվել են:

Այս մանրամասները ArmLur.am-ին փոխանցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026