Հայաստանը շարունակում է «աննախադեպերի» շքերթը. Արթուր Ղազինյան
БЛОГԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլական Հայաստանը երևի աշխարհում առաջին պետությունն է, որի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հրաժարվում են թշնամու բանտերում պահվող իրենց զինվորներից՝ նրանց որակելով դասալիք:
Ցանկացած իշխանության առաջնահերթ խնդիրն է հասնել իր զինվորների վերադարձին, ապա նոր սկսել հետաքննություն՝ գերեվարման հանգամանքները պարզելու համար:
Կտրականապես արգելվում է որևէ մեղադրանք հնչեցնել փաստացի գերության մեջ գտնվող զինվորների հասցեին, քանի որ դրանով դու արդարացնում ես նրանց գերեվարման փաստը և քո զինված ուժերում անվստահություն սերմանում պետության նկատմամբ:
Զինվորը պետք է վստահ լինի, որ ցանկացած իրավիճակում պետությունը գալու է իր հետևից, չի լքելու և չի թողնելու իրեն անտեր՝ բախտի քմահաճույքին:
Պետականության այս տարրական կանոնը չե՞ն հասկանում Հայաստանի «հպարտ» պաշտոնյաները, թե՞ որոշել են վերջնականապես կործանել Հայկական պետականությունը .
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



