Բնապահպանության նախարարությունը ծրագրում է ունենալ հանրապետության 6 ջրավազանների կառավարման պլանները
ПОЛИТИКАԲնապահպանության նախարարությունը նախատեսում է երկու տարի անց ունենալ հանրապետության վեց ջրավազանների կառավարման պլաններ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 23-ին տարվա ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: «Հանրապետության ջրային վեց ավազաններից` Հարավային, Արարատյան, հյուսիսային, Ախուրյանի, Հրազդանի և Սևանի միայն երկուսն առ այսօր ունեն ջրավազանային մշակված պլան, դրանք են Հարավայինը և Արարատյանը: Վերջինն օրեր առաջ ներկայացրել ենք կառավարության դատին, որը առաջիկայում կտա իր եզրակացությունը: Ջրային կառավարման պլանը տեսանելի է դարձնում հանրապետությունում ջրի հետ կապված բոլոր խնդիրներն ու պաշարների արդյունավետ օգտագործումը: Դեռևս բաց է մնում չորս ջրավազանային կառավարման պլանների ստեղծումը: Ախուրյանի և Մեծամորի գետերի պլանի նախատեսվածից շուտ ստեղծման դեպքում այս տարածքի համար կկարողանանք մշակել ամբողջական ջրավազանային պլանը և երկու տարի հետո բոլոր վեց ջրավազանները կունենան իրենց կառավարման պլանները», - հայտնեց Արամայիս Գրիգորյանը:
ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրեց, որ Հարավային ջրավազանային կառավարման պլանը ստեղծվել է USAID-ի կողմից աջակցության շնորհիվ, իսկ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը՝ պետական բյուջեից 71 միլիոն դրամ հատկացման շնորհիվ:



