Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
ОБЩЕСТВОՏավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:35-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի բեռնատարը, գրում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



