Անկախության առաջին շքերթը և զորահանդեսը Երևանում
БЛОГՌուբեն Շուխյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկախության առաջին շքերթը և զորահանդեսը Երևանում... Այս բացառիկ արխիվային լուսանկարում պատկերված է մի դրվագ 1919 թվականի մայիսի 28-ին մայրաքաղաք Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարեդարձի առթիվ անցկացված տոնական շքերթից:
Նշենք, որ այն ժամանակվա մամուլում նախապես հայտարաված էր եղել Երևանում կայանալիք այդ տոնակատարության մասին, որը կոչվել է «Անկախության օրվա միջոցառում»: Ուշագրավ է, որ այդ ամենը կազմակերպվել էր անկախ երկրին վայել բոլոր ատրիբուտներով` շքերթն ու զորահանդեսը պաշտոնապես ընդունել էին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խատիսյանը (վարչապես Հովհաննես Քաջազնունին դիվանագիտական այցով գտնվում էր ԱՄՆ-ում) և ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանը (որը նաև Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից էր): Ինչպես տեղեկանում ենք ժամանակակիցների հուշերից` միջոցառումը բավականին բազմամարդ է եղել, և մասնակիցների թվում են եղել նաև որբանոցների երեխաները:
1919-ի մայիսի 28-ի տոնական շքերթն անցավ Երևանի կենտրոնի փողոցներով, իսկ գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան արդեն Կենտրոնական հրապարակում (ներկայիս Հանրապետության): Հրապարակով անցավ նաև Երևանի գնդի մի գումարտակ` տոնական հանդերձանքով: Մի հետաքրքիր փաստ նույնպես. քանի որ Երևանը լի էր Արևմտյան Հայաստանից գաղթած փախստականներով, ամեն հայրենակցական միություն շքերթին էր ներկայացել իր առանձին խմբով, տարազներով և համապատասխան տեղանունների մակագրությամբ պաստառներով` Մուշ, Սասուն, Վան և այլն:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



