Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրավիճակն ամեն օր փոխվում է. ինչ են խոսել ԱԺ-ում

ПОЛИТИКА

Նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է խորհրդարան եւ, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, բավականին լարված, նյարդային քննարկում ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Քննարկումը ձգվել է մինչեւ ուշ երեկո, ինչ-որ պահի Փաշինյանն ինչ-որ բանից այնպես է վրդովված խոսել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում: ՔՊ մեր աղբյուրները որոշ մանրամասներ հայտնեցին այդ հանդիպման մասին։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է գոռգոռացել վարչապետը, ինչն է եղել նյարդային լարվածության պատճառը, մեր զրուցակիցը տարակուսեց. «Բա ի՞նչ անենք, երկրի ապագայի հարցն է, չնյարդայնանա՞նք»:

Կարելի է կարծել՝ մենք ենք երկիրն այս վիճակին հասցրել։ Մեր մյուս աղբյուրն էլ խոստովանեց, որ Ադրբեջանը հետ է կանգնել նախնական ինչ-որ պայմանավորվածություններից եւ փոխվարչապետների հանդիպմանը` Մոսկվայում, կրկին օրակարգ է բերել Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապող միջանցքի կամ, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցը։ Մհեր Գրիգորյանը տագնապած վերադարձել է Երեւան, զեկուցել Նիկոլ Փաշինյանին, նա էլ շտապել է խորհրդարան՝ թիմի հետ խորհրդակցելու, որպեսզի որոշեն իրենց անելիքը։

Նշենք, որ նախօրեի երեկոյան ՀՀ թիվ մեկ բոթաբեր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել», ինչը եւս վկայում է մեր տեղեկատվության ճշմարտացի լինելու մասին։
Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետների հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց նախատեսված հանդիպումից հետո ոչ միայն հայտարարություն չտարածվեց, այլեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը լրատվամիջոցներին տեղեկացրեց առաջիկայում ծրագրվող եւս մեկ հանդիպման մասին, քանի որ դեկտեմբերի 1-ի հանդիպումն ընդհատվել է։ «Փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն»,- «Ազատություն» ՌԿ-ին մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրել է Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները եւ հուսահատ ու նյարդայնացած ասել, որ Ադրբեջանը հետ է կանգնել նախնական պայմանավորվածությունից եւ պնդում է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթում պետք է ընդգրկել նաեւ միջանցքի հարցը, ինչպես նաեւ որոշակի խմբագրումների ենթարկել նաեւ 1975 թվականի քարտեզը, որն իր կողմից առաջարկվել է որպես գործընթացի հիմք: Թե հատկապես ինչ խմբագրումների մասին է խոսքը, մեր աղբյուրը չհայտնեց։ Թիմում դժգոհություն է առաջացել, որ անընդհատ զիջելով՝ հարց չի լուծվի, հետպատերազմական մեկ տարին ցույց տվեց, որ ամեն զիջումից հետո Ալիեւի ախորժակն ավելի է բացվում, սակայն Փաշինյանը զայրացել է, թե` ի՞նչ եք առաջարկում: Ասել է` դիմադրության ռեսուրս չունենք, ու հակադրվողներին առաջարկել է, որ նրանք գնան առաջնագիծ։ Նա չի ասել, թե, ի վերջո, ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, սակայն պատգամավորները տպավորություն են ստացել, որ նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, որի բովանդակությունը հայտնի չէ, եւ դա արվելու է Մհեր Գրիգորյանի ձեռամբ։ 

Փաշինյանն անդրադարձել է նաեւ բանակում տիրող իրավիճակին՝ փորձելով թիմակիցներին համոզել, որ անիրատեսական է այս պահին մտածել ուժային ճանապարհով խնդիրները լուծելու մասին: Ասել է, որ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն իրեն զեկուցել է, որ շաբաթը մի քանի անգամ իքս զորամասի հրամանատարներին, սպաներին կանչում են քրեական գործերով հարցաքննության, նման պայմաններում հնարավոր չէ մտածել բանակաշինության եւ բանակի կարգապահության մասին։ Տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմից հետո հազարի հասնող քրեական գործեր են հարուցվել, որոնցով մեծ թվով զինվորականներ են անցնում, որոնց օրն անցնում է հարցաքննությունների մեջ։

Հարց են տվել` Իշխանասարից թշնամու զորքի նահանջ եղե՞լ է, Փաշինյանը հերքել է դա եւ շեշտել, որ դա մեզ համար դրական տեղաշարժ կլիներ, սակայն թշնամին ոչ թե նահանջել է, այլ դիրքային «ռակիրովկաներ» է անում մեր տարածքում։ Անդրադարձ է եղել նաեւ գերիների հարցին․ տեղեկացրել է, որ չնայած Սոչիի հանդիպմանը քննարկվել է գերիների անհապաղ վերադարձի հարցը, ՌԴ նախագահն էլ է դրան աջակցել, բայց հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, որ այսինչ օրը, այսինչ ժամին գերիներին կվերադարձնեն։ Ի դեպ, Փաշինյանն ասել է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, ադրբեջանական կողմի պահանջով, պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացվի։

 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян