Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ
ПОЛИТИКАՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին 75 տարեկան հասակում, մահվան հանգամանքները հայտնի չեն։
Ստեղծվել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողով, որի որոշմամբ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին:
Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի Կոթի՝ դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 8:00-ին:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



