Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անկայուն է, խրախուսում ենք վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները՝ միջազգային իրավունքի շրջանակում. Իսպանիայի ԱԳ նախարար
ВИДЕОԻսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում, անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ընդգծելով նաև հումանիտար հարցերի լուծման կարևորությունը:
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ կերպով անկայուն է, սակայն շփումների վերականգնումը հուսադրող է: Խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում վերջնական կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքները: Աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը»,- նշել է իսպանացի դիվանագետը:
Իսպանացի նախարարն ընդծել է, որ ԵԱՀԿ-ն պետք է պահպանի և զարգացնի իր անվտանգության ենթակառուցվածքներն ու համակարգերը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



