10 ամենաթանկ տնային կենդանիները (լուսանկարներ)
ФОТО
Ամեն կենդանասերի համար իր կենդանին ամենաթանկն է աշխարհում, անգամ, եթե այն սովորական շուն է կամ փողոցային կատու: Սակայն ինչ գումար են մարդիկ պատրաստ վճարել իրենց սիրելի կենդանին ձեռք բերելու համար:
Past.am-ի հղմամբ՝ Ofigenno.cc-ն ներկայացնում է 10 ամենաթանկ կենդանիներին աշխարհում, որոնք կարելի է ձեռք բերել օրինական ճանապարհով: Ընդ որում՝ ցուցակից բացակայում են ալբինոս վագրերն ու ռեկորդային արաբական նժույգները: Խոսքը ոչ մեծ տնային կենդանիների մասին է, որոնք կարելի է պահել գրեթե ամեն տանը:
Բենգալյան տնային կատու
Այս կատվիկի գինը տատանվում է 1-3 հազար դոլլարի սահմաններում:
Ճապոնական մակակ
Ամենացրտադիմացկուն կապիկն աշխարհում արժե 3 հազար դոլլարից ոչ պակաս: Այդ կենդանիներն ապրում են Ճապոնիայի անտառներում ու դիմանում են մինչև 5 աստիճան ցրտին։
Լիոն բիշոն կամ առյուծանման շուն
Այս ծիծաղելի շները ժամանակին ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում, որպես շների ամենահազվադեպ հանդիպող տեսակ: Այս շան ձագերը կարելի է գնել 3-7 հազար դոլլարով։
Սայմիրի կապիկներ
Այս ծիծաղելի արտաքինով կապիկների գինը սկսվում է 4 հազար դոլլարից: Կենդանիներն ունեն ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև չափազանց ընկերասեր են։
Տիբեթյան մաստիֆ
Շների այս հնագույն տեսակը ավելի քան 5 հազար տարեկան է: Այս մեծ ու ուժեղ շները պաշտպանել են տիբեթյան մենաստանները: Նրանք շատ հավատարիմ են ու նվիրված: Ձագերի միջին արժեքը 2000-8000 դոլլար է։
Մոնա կապիկներ
Կենդանիները ապրում են Կենտրոնական ու Արևմտյան Աֆրիկայում: Լավ հարմարվում են նաև կլիմայական այլ պայմաններում: Կապիկների արժեքը մոտավորապես 6 հազար դոլլար է։
Տուկան Տուկանն
իր գեղեցկությամբ կարող է մրցել թութակների հետ: Թռչունը ապրում է Կենտրոնական Ամերիկայի տրոպիկական անտառներում: Սնվում է մրգերով։
Թագավորական պիթոն
Պիթոնները հիանալի պահվում են տան պայմաններում, գինը՝ 10 հազար դոլլար։
Հակինթագույն արա
Ամենագեղեցիկ խոշոր թութակներից մեկը իր անվանումն ստացել է շնորհիվ հագեցած կապույտ գունավորման: Գինը կարող է հասնել մինչև 12 հազար դոլլարի:




















































