Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է զեյթունցիների ապստամբությունը . «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստրկատիրության դեմ պայքարի համաշխարհային օր, Մյանմա՝ Ազգային տոնի օր, Կուբա՝ Հեղափոխական զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1816 - հայոց լեզու սովորելու և հայ գրականությանը ծանոթանալու նպատակով Վենետիկ է ժամանել Ջորջ Բայրոնը։

1868 – ծնվել է ազգային-եկեղեցական գործիչ, Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1891 –ծնվել է գրականագետ Խորեն Սարգսյանը։

1895-սկսվել է զեյթունցիների ապստամբությունը, որոնք հենց առաջին օրը 6000 կռվողներով հետ են մղել մի քանի անգամ գերակշռող թուրքերի բոլոր գրոհները:

1897– ծնվել է Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Արտաշես Մամիջանյանը։

1915 – վախճանվել է պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ Կարապետ ՏերՄկրտչյանը։

1920– Հայաստանը և Թուրքիան սկսել են Ալեքսանդրապոլի պայմանագիրի բանակցությունները, որտեղ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Կարաբեքիրը ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել։ - ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը հայտարարվել է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, իսկ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ - Լենինը ողջույնի հեռագիր է հղել Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։

1956 –վախճանվել է բանաստեղծուհի Պերճուհի Պարսամյանը։

1958 - Երևանում հիմնվել է խորհրդա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եթովպիայի հետ։

2003- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:

2013-«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվել է ռուսական «Գազպրոմին», որով Հայաստանը փակել է իր 155 միլիոն դոլարի պարտքը: - պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի առաջին կանգառը եղել է Գյումրին, ուր նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:

2013- հայերեն Վիքիպեդիան անցել է 100.000 հոդվածի շեմը:

2014-ավարտվել են Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքները։

2020-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

ԱՇԽԱՐՀ

1409– Գերմանիայում բացվել է Լայպցիգի համալսարանը:

1547– վախճանվել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը, որը նվաճել էր Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։

1594– վախճանվել է ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր Գերհարդ Մերկատորը։

1804 - Նապոլեոն 1-ին Բոնապարտը իրեն հայտարարել է Ֆրանսիայի կայսր։

1805– Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախել է ռուս-ավստրիական բանակին:

1814 -վախճանվել է ֆրանսիացի գրող, սադիզմի հիմնադիր մարքիզ դե Սադը։

1852 -Ֆրանսիայում ընկել է Երկրորդ հանրապետությունը և հաստատվել է Երկրորդ կայսրությունը Նապոլեոն 3-րդի գլխավորությամբ։

1896 –ծնվել է խորհրդային զորավար, մարշալ Գեորգի Ժուկովը:

1902 -Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1918 –վախճանվել է նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանը։

1942– Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ իրականացվել է առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:

1956 -ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մի խումբ հեղափոխականներ Մեքսիկայից «Գրանմա» նավակով ափ են իջել Կուբայում, սկսվել է կուբայական հեղափոխությունը։

1971– 6 արաբական էմիրաթներ միացել են և ստեղծել Արաբական Միացյալ Էմիրություններ պետությունը:

1981– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսը:

1987 – վախճանվել է խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Յակով Զելդովիչը։

2008 -վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, գրող և փիլիսոփա Ռենատո դե Գրանդիսը։

2020- վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էստենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026