Ինչպե՞ս ազատվել պեպեններից ու մաշկի մուգ հետքերից տնային պայմաններում
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Արևի տակ երկար մնալու հետևանքով դեմքի և ձեռքի մաշկի վրա կարող են պեպեններ, բծեր և մուգ գույնի հետքեր առաջանալ: Նման բծեր երբեմն կարող են հայտնվել նաև մարմնի այլ հատվածներում, որոնք հաճախ են արևի ճառագայթներ ստանում:
Ինչպես գրում է homehealthyrecipes.com-ը` հիպերպեգմենտացիան կարելի է վերացնել բնական եղանակով` երկու բաղադրիչով պատրաստվող տնային դեղամիջոցի օգնությամբ: Այն պատտրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ քրքումի փոշի և 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:
Քրքումի փոշին պետք է խառնել կիտրոնի հյութի հետ` մինչև որ մածուցիկ զանգված ստացվի, ապա քսել դա մաշկի վնասված հատվածին և թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով: Այս գործընթացը կատարելուց հետո պետք է խուսափել արևի ճառագայթներից:
Զգայուն մաշկ ունեցողները կարող են կիտրոնի հյութը բացել մի փոքր ջրով:




















































