Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է
ОБЩЕСТВО«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Արարատի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Աշոցքի տարածաշրջանում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուք է։ Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
5
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)



