Որն է եղել երեկ «Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել
ОБЩЕСТВОԵրեկ՝ նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ իրեն նետած քաղաքացին նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ուռուցք է ունեցել, վիրահատել են, երկու օրից պիտի դուրս գրվեր:
Դեպքի պահին կինը նրա կողքին է եղել, սակայն գործողությունն այնքան արագ է կատարվել, որ չի հասցրել կանխել: Տղամարդն անակնկալ կերպով վեր է կացել ու պատուհանից նետվել:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունից մեզ փոխանցեցին՝ դեպքի առթիվ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
5
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)



