Ուկրաինայի կողմից ագրեսիայի դեպքում Բելառուսը կկանգնի Ռուսաստանի կողքին. Լուկաշենկո
МЕЖДУНАРОДНОЕԵթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի ագրեսիայի առաջ, ապա Մինսկը կկանգնի Մոսկվայի կողքին: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Եթե մենք, Աստված չանի, հայտնվենք, եթե Ռուսաստանը հայտնվի Ուկրաինայի կողմից անձազերծված ագրեսիայի առաջ, մենք սերտ կապով՝ տնտեսական, իրավական, քաղաքական առումով Ռուսաստանի կողքին կլինենք: Դա կարևորն է»,- ասել է Լուկաշենկոն:
Վերջինս ընդգծել է, որ երբեք չի լինի «ազգայնական մոլուցքի կողքին, որն այսօր տեղի է ունենում Ուկրաինայում»: «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան դառնա մերը: Այն մերն է, այնտեղ մեր ժողովուրդն է: Դրանզ հուզումներ չեն, դա իմ հստակ համոզմունքն է»,- ընդգծել է բելառուս առաջնորդը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



