Արագածոտնի մարզում, Տառերի պուրակի խաչի մոտ բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Տառերի պուրակի հարևանությամբ գտնվող խաչի մոտ բախվել են BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
1
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
2
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
3
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
4
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
5
Пашинян анонсировал для Армении эпохальные события



