Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից
ПОЛИТИКАԱդրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։
Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան տարածքը։ Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է ադրբեջանական զորքը հետ քաշվել։
Նարեկ Կիրակոսյան
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



