ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել
БЛОГԳաղտնիք չէ, որ ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավորների համար հանդիպումներ անցկացնելը գործելաոճ է և ցանկացած առարկայական հանդիպման առաջարկ անպատասխան չի մնում:
Օրերս ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի նիստերի դահլիճում հանդիպել է Արցախի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է մեր խմբակցության հետ հանդիպման հարցը: Թերևս զարմանալի է, բայց հասկանալի, թե ինչու են այդ հասարարական կազմակերպությունները միջնորդավորված հանդիպում ցանկանում, այն պարագայում, երբ հանգիստ կարող են դիմել խմբակցությանը:
Այնուամենայնիվ, չտրվելով մանրամասներին, մեր խմբակցությունը հայտարարում է, որ այդ կազմակերպությունների հետ պատրաստ է հանդիպման, եթե տվյալ կազմակերպությունները կհրապարակեն իրենց գույքային և ֆինանսական միջոցների ծագման աղբյուրների մասին հստակ տեղեկություններ, քանզի քննարկման թեման, որը չգիտես ինչու խիստ վրդովվեցրել է այդ կազմակերպություններին, վերաբերվում է հենց այդ հանգամանքին:
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք նշել, որ ներկայումս նախապատրաստվում է և դրվելու է հանրային քննարկման հասարակական կազմակերպությունների ֆինանսական գործունեության և ֆինանսների ծագման աղբյուրների հսկողության մասին օրենքի նախագիծ և հուսով ենք տվյալ կազմակերպությունները ակտիվորեն կմասնակցեն հանրային քննարկումներին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



