Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր Տաճարի շինհրապարակ
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվությ ան գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի ողջ հավատավոր բնակչությունը մեծ ակնկալիքներով սպասում է մայրաքաղաքի Մայր Տաճարի բացմանը եւ նրա լիարժեք գործունեությանը՝ այն արժեւորելով հոգեւոր դաստիարակության, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման տեսանկյուններից: Նախագահի խոսքով, նախատեսված ժամկետներում շինարարական աշխատանքների ավարտը կարեւոր է եւ պահանջված:
Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:




