«Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան չէ եւ վերջ» բանաձեւ»․ Ռուբեն Մխիթարյան
БЛОГՊրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանը։
«Եթե դու պայմանավորվում ես դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսել ու չես անդրադառնում հայ-ադրբեջանական արցախյան հատվածի մոտ 300 կմ սահմանագծին, ուրեմն այլեւս չկա արցախյան սահմանահատված: Ըստ այդմ չկա Արցախ: Ըստ այդմ չկա Արցախի հարց: Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան ՉԷ եւ վերջ» բանաձեւ: Ես չգիտեմ, թե էսքանից հետո էլ ինչ փաստաթղթի հրապարակայնացում է անհրաժեշտ ընդդիմության ուրիշ ընդդիմության ընդդիմությանը: Ձիթենու ճյուղը վկա», - գրել է նա։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



