Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Գիտական խումբն ուսումնասիրում է հայկական դեղաբույսերի հակաքաղցկեղային հատկությունները․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի «Փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի» գիտահետազոտական խմբի հետազոտական նպատակներից է բացահայտել Հայաստանի ֆլորայի որոշ դեղաբույսերի լուծամզվածքների հակաքաղցկեղային ազդեցության մեխանիզմները և ուսումնասիրել դրանց՝ քաղցկեղի կանխարգելիչ հատկությունները: Խումբն ունի գիտական խորհրդատու՝ ԱՄՆ Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի Նայթի Սիրտանոթային ինստիտուտի դոկտոր Ալինա Մալոյանը:

Գիտական խումբը համագործակցում է նաև Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի Սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի և ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի հետ: Խմբի իրականացրած հետազոտությունների արդյունքները տպագրվում են միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում: «Խումբն այս պահին իրականացնում է բնական և սինթետիկ միացությունների հակաքաղցկեղային հատկությունների ուսումնասիրություն ինչպես բջջային կուլտուրայում՝ «in vitro» պայմաններում, այնպես էլ կենդանական օբյեկտում՝ «in vivo» պայմաններում:

No description available.

Ինչ վերաբերում է բնական միացություն ասվածին, վերցնում ենք Տավուշի մարզից ընտրված տարբեր դեղաբույսեր, որոնք կիրառություն ունեն նաև ավանդական բժշկության ոլորտում: Բայց հիմքը դա չէ, ունենք կարևոր հիմք՝ դրանց բարձր հակաօքսիդանտային, հակառադիկալ և հակաբակտերիալ ազդեցությունն է: Ընտրվել են տվյալ դեղաբույսերը նաև այն պատճառով, քանի որ ուսումնասիրված չեն դրանց հակաքաղցկեղային հնարավոր պոտենցիալը, հատկությունը: Սինթետիկ միացություն ասվածները քիմիաթերապևտիկ միացություններն են, բայց այստեղ կա երկու խումբ. նախ՝ որոնք հայտնի են, լայն կիրառվում են տարբեր տեսակի քաղցկեղների բուժման համար, և այնպիսինները, որոնց դեպքում նոր են սկսում բացահայտել հակաքաղցկեղային հնարավոր ազդեցությունը: Տվյալ թեմայի հիմքում ընկած է երկու հիմնարար գաղափար՝ համակցումները, որպեսզի կարողանանք հնարավորինս ծածկել քիմիաթերապևտիկ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունը, ինչպես նաև դեղաբույսերում պարունակվող լայն սպեկտորի ազդեցության միացությունների օգտագործումը: Հայտնի է՝ այն մարդիկ, որոնց մոտ բորբոքային պրոցեսները խոր զարգացած են, բուռն կերպով են ընթանում, ավելի վատ են ենթարկվում քիմիաթերապևտիկ միացություններին: Փորձում ենք կանխարգելել հակաբորբոքային վիճակը՝ թողնելով քիմիաթերապևտիկ միացությունների համար ավելի լայն ազդեցության դաշտ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գիտական խմբի ղեկավար, կ. գ. թ., ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Ավթանդիլ յանը, որի ղեկավարությամբ 2018 թ.-ից գիտական խումբը հանդիսանում է ԳԿ-ի մի շարք թեմատիկ դրամաշնորհների շահառու:

Նշում է՝ այս պահին խումբը գործում է, շուտով կստեղծվի նաև լաբորատորիան՝ հիմք ընդունելով ԵԳԱԾ-ի կողմից գնվող սարքը: «Ձեռք ենք բերում «Վեսթերն բլոտինգի» մեթոդի ընդհանուր համակարգն՝ իր ամբողջ պարագաներով: Լաբորատորիայում ԳԿ-ի կողմից ֆինանսավորվող և արդեն առկա իմունաֆերմենտային անալիզի հետ միասին կներդնենք նաև «Վեսթերն բլոտինգը», երկու կարևորագույն մեթոդներ, որոնց հավաստիության վրա չեն կասկածում առաջատար շատ կազմակերպություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Խմբի անդամ, կ.գ.թ., Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Միքայել Գինովյանը հավելում է՝ լաբորատորիան հիմնադրման փուլում է, ստեղծվում է սարքավորումների և նյութերի ամբողջական բազա: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում շահել ենք գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման մրցույթում, ղեկավարը Նիկոլայն է: Մեր նախատեսած հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը ձեռք է բերվել, արդեն իսկ առանձնացված տարածք կա, որտեղ այդ հետազոտությունները պետք է արվեն: Լաբորատորիայի տեխնիկական մասն ապահովված է: Այս պահին ունենք լաբորատորիա, որտեղ կարող ենք իրականացնել հետազոտություններ և՛ փորձարարական կենդանիների, և՛ բջջային կուլտուրաների վրա:Այս ամենը ստեղծվել է Գիտության կոմիտեի կողմից տրամադրված թեմատիկ դրամաշնորհների շնորհիվ»,-նշում է Գինովյանը:

No description available.

Ընդգծում է՝ ներկայումս օգտագործվող դեղերի մեկ երրորդից ավելին ստեղծվել է բուսական նյութերի հիմքի վրա: «Բույսերի հետազոտումը, որպես կենսաբանորեն ակտիվ դեղանյութերի հիմք, լայնորեն օգտագործվում է: Կոնկրետ այն դեղաբույսերը, որոնք ընտրել ու հետազոտում ենք, դրանց մասով կա՛մ քիչ հետազոտություններ կան, կա՛մ ընդհանրապես չկան: Քանի որ այդ բույսերը հազարավոր տարիներ օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ, այդ ճանապարհով ցույց է տրվել, որ դրանք քիչ տոքսիկ են: Համագործակցելով արտասահմանյան ինստիտուտների հետ՝ բույսերի էքստրակտներում պարունակվող միացությունների կազմը կնկարագրենք, որպեսզի հետագայում հասկանանք, թե ինչ մեխանիզմներով դրանք կարող են ազդել և այլն»,- ասում է մեր զրուցակիցը:

Զրույցն ամփոփում ենք գիտության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցով: Ավթանդիլ յանն ընդգծում է՝ այն փոփոխությունները, որոնք իրականացվում են ներկայումս, ուղղված են գիտության զարգացմանը: «Այն փաստը, որ կարողացել ենք դրամաշնորհ շահել՝ խմբում ունենալով մինչև 35 տարեկան 5 անդամ, խոսում է այն մասին, որ ֆինանսավորումն ուղղվում է դեպի գիտական խմբերի երիտասարդացում: Շատ բան նաև մեզանից է կախված: Եթե ունենք հստակ նպատակներ, ցանկանում ենք իրականացնել աշխատանք, կարդում ենք գրականություն, փորձում գտնել ռեսուրսներ, մարդիկ, որոնք կարող են մեզ օգնել, միանշանակ կարող ենք արդյունքի հասնել»,-եզրափակում է Նիկոլայ Ավթանդիլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие