Ереван, 24.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Քանի կարող են, վայելում են իշխանությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետական միջոցների արդյունավետ օգտագործման հարցը Հայաստանի նման ցածր եկամուտներ ունեցող երկրի համար միշտ էլ հրատապ նշանակություն է ունեցել։ Թերևս դրա պատճառով է, որ պետբյուջեից հատկացվող գումարները հիմնականում հանրային քննարկումների կենտրոնում են։ Նախօրեին աղմուկ է բարձրացել այն հարցի կապակցությամբ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար կառավարության որոշմամբ գնվելու է 90 մլն դրամ կամ 200 հազար դոլար արժողությամբ նոր մեքենա։

Մի կողմից՝ հասկանալի է, որ այստեղ խնդիրն Ալեն Սիմոնյանը չէ, քանի որ այդ մեքենան գնվում է ԱԺ նախագահի համար: Խնդրի առավել էական կողմն այն է, թե ինչքանով է հրատապ այդ մեքենայի գնումը հատկապես Արցախյան պատերազմի կործանարար հետևանքների ու օրեցօր անդունդը գլորվող տնտեսության ֆոնին։ Ու ամենակարևորը՝ ինչո՞ւ հենց հիմա: Բնականաբար, այսքան ժամանակ ԱԺ նախագահն առանց մեքենայի չի մնացել, ուստի կարող էր շարունակել օգտվել առկա տրանսպորտային միջոցից։ Պատերազմից հետո բազմաթիվ մարդիկ կորցրել են հարազատներին, իրենց տունը, գույքը և պետության օգնության կարիքն ունեն, երկրում օրեցօր թանկացումներ են, մարդկանց եկամուտները չեն աճում, նույնիսկ նվազում են, ուստի և տրամաբանական է, որ այս քայլը սուր քննադատության արժանացավ։

Զավեշտն այն է, որ ժամանակին հենց ինքը՝ Փաշինյանն էր ծառայողական մեքենաների հարցով հանդես գալիս կոշտ քննադատությամբ։ 2015 թվականին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս երևույթն անվանում էր «պադավատապետություն» և ընդգծում, թե Հայաստանում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի, այն էլ՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։ Սակայն Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ծառայողական մեքենաների թիվն այդպես էլ չկրճատվեց, իսկ շատ դեպքերում նույնիսկ ավելացավ։

Հիմա կարելի է պատկերացնել, թե կուտակված բազմաթիվ խնդիրների ֆոնին 90 մլն դրամ գումարով մեքենայի գնման թեմային ինչպես կարձագանքեր ընդդիմադիր Փաշինյանը, ԱԺ ամբիոնից ինչպիսի մի բոցաշունչ ելույթ կունենար՝ անարգանքի սյունին գամելով ծախսի հեղինակներին։ Այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե հենց այս պահին նման թանկարժեք մեքենայի ձեռքբերման հարցը ինչո՞ւ է առաջ եկել: Արդյո՞ք սա միտումնավոր չէ շրջանառության մեջ դրվում։ Տարբերակներից մեկն այն է, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, «փուռն է տալիս» իր թիմակիցներին, մյուս կողմից՝ նրանց քննադատությունների թիրախ դարձնելով՝ ավելի ամուր է պահում իր ձեռքերում:

Վերջապես նկատի ունենանք, որ նման աղմկահարույց յուրաքանչյուր նոր թեմա հանրության ուշադրությունը շեղում է գլխավոր հարցից, այն է՝ պետության խաթարված անվտանգությունից ու տարածքային, մարդկային կորուստներից։ Առավել ևս, որ մեր հասարակության մի զգալի շերտ ավելի բուռն է արձագանքում նման մի տեղեկության, քան 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին: Ուստի, շռայլ գնումների և հատուկ դաշտ գցված այլ թեմաների միջոցով Փաշինյանն անձամբ իր անձի վրա ուղղված հանրային ճնշումը փորձում է ուղղորդել այլ թեմաների վրա, այդ թվում՝ իր թիմի ներկայացուցիչների հաշվին։

Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք, որ Փաշինյանի իշխանությունը ավելի քան երեք տարում միշտ աչքի է ընկել շռայլ ու անհիմն ծախսերով։ Փաշինյանն իշխանության գալուց հետո միանգամից ձեռնամուխ եղավ միլիոնավոր դոլարներով նոր ինքնաթիռի ձեռքբերմանը, կառավարական առանձնատան վերանորոգմանը։ Ընդհանրապես, իշխանական թիմն առիթ էր փնտրում, որպեսզի էական գումարներ դուրս գրի պետբյուջեից։ Պատահական չէ, որ իշխանությունների կողմից հռչակված նորահայտ Քաղաքացու օրը նշանավորվեց միայն շվայտ ծախսերով։ Իսկ այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով միջոցառումների կազմակերպման մասով, ճիշտ է, իշխանությունները հավաստիացնում են, թե իրենց կողմից օգտագործված ահռելի գումարները պետբյուջեից չեն ծախսվել, բայց տոնի առիթով կազմակերպված գույնզգույն շոուի փոխարեն այդ միջոցները կարելի է ուղղել առավել հրատապ նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով, որոնց պակասը տվյալ պահին չկա։ Ի դեպ, մեկ անգամ ևս նշենք, որ միջոցառումը կազմակերպած ընկերությունը այդպես էլ մինչև հիմա թաքցնում է ֆինանսավորման աղբյուրները:

Այս ամենին գումարած՝ ըստ չհերքված տեղեկությունների, միլիոնավոր դոլարների գումար են ծախսում լրտեսող ծրագրի միջոցով մի քանի ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների լրտեսելու նպատակով։ Դեռ չենք խոսում ճոխ պարգևավճարների մասին, պաշտոնյաների «վոյաժների» մասին... Մի խոսքով, սեփական բարեկեցության ու կոմֆորտի համար այս իշխանությունները ոչինչ չեն խնայում: Այնինչ, այսօր պետության տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ ուղղակի ամեն անգամ նոր վերցված պարտքի հաշվին ենք վճարում քաղաքացիների աշխատավարձերը և թոշակները։ Դրա մասին անգամ իշխանություններն են խոստովանում։

Եվ ժամանակի ընթացքում պարտքն աճում է արագացված տեմպերով՝ մեծացնելով հնարավոր դեֆոլտի վտանգը։ Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 15,6 տոկոսով՝ գերազանցելով 9,2 մլրդ դոլարը։ Իսկ իշխանությունների հոգը չէ, թե վաղն ինչ տեղի կունենա երկրի հետ, մի օր պետությունը կկանգնի՞ պարտքի վերադարձն ապահովելու խնդրի առաջ, թե՞ ոչ։ Երևի թե «քայլող» իշխանություններն առաջնորդվում են հետևյալ մոտեցմամբ. քանի իշխանության են, պետք է վայելեն, չէ՞ որ վաղ թե ուշ կորցնելու են այդքան բաղձալի աթոռները։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы