Ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել (տեսանյութ)
ВИДЕОԱդրբեջանական «SOCAR Petroleum»-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է տեղադրել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը։
«SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, մասնավորապես, ասել է, որ բենզալցակայանը շահագործման է հանձնվել «Կուբաթլիի շրջանում՝ Գորիս-Ղաֆան» (ադրբեջանական եզրույթ-խմբ․) ճանապարհին։
Ըստ վերջինիս հայտնած տեղեկության՝ «SOCAR»-ն այդպիսի 3 բենզալցակայան տեղադրել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ շրջաններում։
Գորիս-Կապան ավտոճանապարհին շահագործման հանձնված ադրբեջանական բենզալցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու։
Իբրահիմովը նշել է, թե իրենք պայմաններ են ստեղծել՝ բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներին վառելիքով ապահովելու համար։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



