Երևանում՝ սեփական տան դարպասի մոտ, աթոռին նստած, հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դին: Նրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին: Աջ ձեռքում էլ հայտնաբերվել է երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



