Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ է արել Արարատ Միրզոյանը՝ նշանակումից ի վեր

ПОЛИТИКА

Այս տարվա օգոստոսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար։ Սա Նիկոլ Փաշինյանի կողմից արտաքին դիվանագիտական գերատեսչությունն ամբողջությամբ իրեն ենթարկեցնելու փորձ էր։ Նկատենք, որ մինչեւ Միրզոյանի նշանակումը, Հայաստանում ԱԳ նախարարներ նշանակվում էին բացառապես պրոֆեսիոնալ դիվանագետները։ Բայց այս երեք տարին ցույց տվեց, որ պրոֆեսիոնալ դիվանագետները կարող են ինչ-որ պահի չդիմանալ եւ հակադրվել վարչապետի ոչ պրոֆեսիոնալ, ոչ դիվանագիտական քայլերին, չկիսել նրա իրարամերժ, երկրին ու պետությանը վնաս հասցնող հայտարարությունները եւ հեռանալ այդ պաշտոնից։

Ուստի Փաշինյանը որոշեց ԱԳ նախարար նշանակել մի մարդու, որը կլինի իր թիմից, իր կուսակցության անդամը, որպեսզի նախ բավարար պրոֆեսիոնալիզմ ու գիտելիքներ չունենա՝ իրեն դեմ գնալու համար, հետո՝ կուսակցական կապանքներով կաշկանդված լինի։ Այսինքն՝ անի այն, ինչը չէին ցանկանում անել նախորդ նախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը, Արա Այվազյանը։ Արարատ Միրզոյանը Հայաստանի պատմության մեջ միակ ԱԳ նախարարն է, որն այս պաշտոնին է նշանակվել երկրի երկրորդ դեմքի աթոռը թողնելով։ ԱԺ նախագահից՝ ԱԳ նախարար նշանակվելը պաշտոնի իջեցում է, բայց երկրի համար ճակատագրական փուլում՝ ԱԳՆ պատասխանատվության բարձրացում։

Մենք փորձեցինք հասկանալ, թե 3 ամիս առաջ նշանակված Արարատ Միրզոյանն ինչ է արել ԱԳ նախարարի կարգավիճակում, եւ ուսումնասիրեցինք նախ արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղ գտած հաղորդագրությունները։ Ի դեպ, նախարարությունում տարակուսած էին, որ այս պաշտոնին նշանակվել է մասնագիտությամբ ոչ դիվանագետ անձ, բայց հույս ունեին, որ այլեւս տարընթերցումներ չեն լինի ԱԳՆ-ի եւ կառավարության միջեւ, վարչապետ-ԱԳ նախարար տանդեմն արտաքին ճակատում համաձայնեցված եւ սինխրոն կաշխատի։
ԱԳՆ հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 24-ին Միրզոյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերի հավատարմագրերը, ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն էլ՝ Ռուանդայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կամանզի Մուշիո Ֆրանկի, Կամբոջայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատի հավատարմագրերը եւ այլն։ Հիմնականում՝ արարողակարգային բնույթի հանդիպումներ, որոնցում աշխարհացունց որեւէ բան չկա։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» օրաթերթին։

Բացի դեսպաններին ընդունելուց ու հետները լուսանկարվելուց կամ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումների եւ կոնֆերանսներին մասնակցելուց, ագրեսիվ հայտարարություններին ամենից արագ եւ կոշտ արձագանքողը պետք է լիներ, գոնե՝ պարբերաբար թշնամի պետության ղեկավարի «պարտ տեղը դներ»։ Մանավանդ վերջին արյունոտ բախումն ու հարձակումը տեղի են ունեցել օրերս՝  նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններ եւ ռազմական գործողություններ տեղի ունեցան, ինչի հետեւանքով զոհեր ունեցանք, վիրավորներ ու գերիներ կան։

Միրզոյանը դեպքերի հաջորդ օրերին՝ նոյեմբերի 17-ին եւ 18-ին, հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների արտգործնախարարների, այդ թվում՝ Ռուսաստանի, Շվեդիայի, Հունաստանի, Կիպրոսի, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ Ըստ հաղորդագրությունների՝ Միրզոյանն իր գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Բայց առավել կարեւոր էին բուն ռազմական գործողությունների օրը՝ նոյեմբերի 16-ին, ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունն ու շեշտադրումները, որտեղ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը»։

Իհարկե, չի խոսվում այն մասին, որ պարտադիր կիրացնի իր իրավունքն ու դուրս կմղի թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից, ինչի մասին ասված է, զգուշացնում են հաղորդագրության նախաբանում։ Փոխարենը ԱԳՆ-ն կոչ է արել «միջազգային հանրությանը եւ մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը եւ համանախագահող երկրներին, հստակորեն եւ հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին եւ գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։

Նկատենք, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Ադրբեջանի հարձակումից եւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումից անցել է շուրջ 10 օր, սակայն թշնամու զորքերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինչպես նշել էր ԱԳՆ-ն, այդպես էլ իր իրավասության շրջանակներում ոչինչ չի ձեռնարկել՝ Ադրբեջանի զինուժը Հայաստանի ինքնիշխան  տարածքից դուրս շպրտելու հարցում։ Միջազգային հանրությանն ուղղված կոչերն էլ, կարծես, բավարար չափով տեղ չեն հասել։
ԱԳՆ-ի վերջին օրերի գործունեության մասին զրուցեցինք Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանի հետ։ Նա նախ հիշեցրեց, որ նախկինում էլի են այս պաշտոնում ոչ դիվանագետներ նշանակվել՝ քաղաքական թիմից, օրինակ՝ Վահան Փափազյանն է եղել ոչ կարիերային դիվանագետ, Վարդան Օսկանյանը եւ այլք։

«Բայց ես այս կարճ ժամանակում աշխուժություն եմ նկատում, արտաքին գործերի նախարարությունն իր արձագանքներում եւ մեկնաբանություններում դարձել է ավելի արագ եւ ավելի դիպուկ»,- Միրզոյանի պաշտոնավարման հետ կապված՝ այսպիսի գնահատական տվեց Արա Սահակյանը։ Հարցրինք․ ի տարբերություն նախորդ նախարարներ Արա Այվազյանի եւ Զոհրաբ Մնացականյանի՞։ Սահակյանն ասաց․ «Այվազյանը չհասցրեց աշխատել շատ կարճ ժամանակում, ափսոս՝ նա լավ դիվանագետ էր եւ ազնիվ մարդ էր։ Իսկ Մնացականյանի մասին կարելի է խոսել նեգատիվ երանգով․ նա գլխավոր պատասխանատուն է այս պարտության։ Այսինքն՝ այն, որ հայ-ադրբեջանական դիմակայությունը քաղաքական, դիվանագիտական, բանակցային ոլորտից տեղափոխվեց ռազմի դաշտ, նա գլխավոր պատասխանատուներից մեկն է»։

 

Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank