Մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա. Ռուբեն Մելիքյան
БЛОГԱյսօր հեռախոսազրույց եմ ունեցել պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Նրան դատում են դասի ժամանակ ն.փ.-ի հասցեին իբր «սպառնալիքներ» հնչեցնելու համար։ Պարոն Գրիգորյանը պաշտպան չունի և երեկ դատարանում խնդրել էր իրեն հատկացնել անվճար փաստաբան, քանի որ ի վիճակի չէ վճարել փաստաբանական ծառայության համար։
Պարոն Գրիգորյանին առաջարկել եմ անվճար ստանձնել իր պաշտպանությունը դատարանում։ Հիմա որոշումը նրանն է։
Այս պահին ընդամենը կարող եմ ասել, որ բառացիորեն մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա։ Դա ուղղակի ծայրահեղ խայտառակություն է։ Եթե դատախազությունում մտածել են, որ այդ մարդուն ոչ ոք չի պաշտպանելու ու «սղացնելու են՝ անցնի», ապա չարաչար սխալվել են»,- գրել է նա։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



