Շտապ. ժողովրդին ուզում են «ծուղակը գցել»
ОБЩЕСТВОԻնչպես տեղեկացավ Past.am-ը՝ ֆեյսբուքում հայտարարություն է տարածվել, որ «Նոյ» ապրանքանշանի շշերով ջուր են բաժանում ցուցարարներին, սակայն ըմպելիքը ավելի շատ սպիրտային, ալկոհոլային հեղուկի համ ունի, քան ջրի:
Ակտիվիստները կոչ են անում բոլոր մասնակիցներին զգույշ լինել ամեն տեսակ անվճար սննդից և ըմպելիքներից: Առանց կոնկրետ փաստեր ունենալու չի կարելի եզրակացություններ անել:
Արդեն 5 օր ձգվող ցույցին իշխանությունների արհամարհական վերաբերմունքը լավ բան չի վկայում: Միջազգային ամբողջ լրատվական դաշտը հեղեղված է Երևանյան ցույցի մասին տարբեր բնույթ ունեցող, այս կամ այն վերլուծություններով: Ուկրաինական հեղաշրջման համեմատություններից մինչև ամերիկյան սադրանքներ…
Պարզ է, որ իշխանությունների համար ամենանսվատացուցիչը՝ միջազգային գնահատականն է, այն էլ մեր պարագայում, երբ երկիրը կիսապատերազմական-կիսախաղաղ իրավիճակում է: Ստացվում է, որ միջազգային հանրության դիմաց ժողովրդավար իշխանություն լինելու համար մնում է երկու ճանապարհ. կամ ընդունել ժողովրդի պահանջը և չեղարկել էլէկտրաէներգիայի բարձրացումը, կամ «վերջ տալ» ցույցերին: Իսկ բռնի կերպով ցույցը ցրել հնարավոր չէ, քանի դեռ այն խաղաղ բնույթ է կրում, ինչն արդեն 5 օր է ապացուցում է ժողովուրդը՝ աննախադեպ միասնական և կազմակերպված լինելու շնորհիվ:
Մնում է երկրորդ տարբերակը, որն էլ մեզ վերադարձնում է նյութի սկզբնական հատվածը՝ ֆեյսբուքում տարածված հայտարարությունները, թե ժողովրդին քաղաքացիական հագուստով մարդիկ ալկոհոլ են բաժանում: Դե մենք էլ «խմող, կռիվ անող» ազգ ենք, ու խմած ցուցարարների մեջ ոստիկանությունը, եթե մտքին դնի, հաստատ մի բան կգտնի:
Արդեն 5-րդ օրն է, որ մեր ժողովուրդն ապացուցում է ու մնում է կարողանա շարունակել ապացուցել հանճարի խոսքերը. «Ո~վ հա~յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»...
Արուսիկ Տիգրանյան



