ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան
ПОЛИТИКАՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այսօր երեկոյան Օվերրուկը կմեկնի Երևանից։
Հիշեցնենք` մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։
Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ էլ էին քննարկվել ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



