Պայթյուն՝ Ստամբուլի օդանավակայանում
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել, հայտնում են ԶԼՄ-ները:
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ: Հաղորդվում է, որ նրանք հավաքարարներ են եղել: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում:
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով գիշերը ժամը 2.00-ին: Միջադեպի հանգամանքները պարզվում են:



