Թուրքիայում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլում և Անկարայում բողոքի ցույցեր են սկսվել՝ կառավարության հրաժարականի պահանջով, հայտնում է Sputnik Թուրքիան այսօր՝ նոյեմբերի 23-ին։
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի արժեզրկումը (նոյեմբերի 23-ի երեկոյան 1 դոլարի դիմաց 13,4 լիրա)։ Հաղորդվում է, որ Անկարայի Չանքայա թաղամասում ցուցարարները դուրս են եկել՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է հրաժարական տա» կարգախոսով։ Ստամբուլում Թուրքիայի Լեյբորիստական կուսակցության անդամները Կենտրոնական բանկի առջեւ հանդես են եկել մամուլի հայտարարությամբ։ Բողոքի ցույցերին մասնակցել են նաեւ Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները։ Ոստիկանությունը փակել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



