Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը
МЕЖДУНАРОДНОЕ90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Չոն Դու Հվանը մահացել է տեղական ժամանակով 8:40-ին (Երեւանի ժամանակով 3:40-ին) Սեուլում գտնվող իր տանը:
Նախկին նախագահը, նշել է գործակալությունը, տառապում էր քրոնիկ հիվանդություններով:
Չոն Դու Հվանն իշխանության գլուխ է անցել 1979 թվականին զինվորական հեղաշրջման հետեւանքով եւ երկիրը կառավարել է մինչեւ 1988 թվականը:
Հետագայում նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այնուհետեւ դատավճիռը փոխարինել են ցմահ բանտարկությամբ:
Որոշ ժամանակ անց այդ պահին երկրի նախագահ Կիմ Դե Չժունը ներում է շնորհել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



