Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորներ ունենք
ОБЩЕСТВОԳեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը մեկ զոհից բացի՝ նաև վիրավորներ ունի։
«Ստույգ թիվ չեմ կարող ասել՝ քանի հոգի են, բայց կան։ Ադրբեջանցիները թիրախավորված կրակել են Նորաբակի ուղղությամբ։ Հրաձգությունը երկար չի տևել», - ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական զինտեխնիկան էականորեն չի տեղաշարժվել, բայց կուտակված է ՀՀ սահմանին։
«Այսօր Գեղամասարից կրակոցները չենք տեսել, միայն լսել ենք, բայց գիշերները լինում է, որ կրակում են Կութի, Սոթքի հատվածներում, մենք տեսնում ենք, երեխաները տեսնում են, նրանց հոգեբանության վրա է ազդում։ Զարմանում ենք, եթե մի օր կրակոց չի լինում, շարունակական են․․․», - ասաց Ավետյանը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



